Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 464.2 Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդության լուծումը. 1. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը դատարանը քննարկում է նախնական դատալսումների ընթացքում՝ մեղադրյալի, նրա պաշտպանի, հանրային մեղադրողի պարտադիր մասնակցությամբ: Դատարանը միջոցներ է ձեռնարկում արագացված վարույթ կիրառելու միջնորդության վերաբերյալ տուժողի կարծիքը պարզելու համար. 2. Միջնորդություն ներկայացնելուց հետո հանրային մեղադրողը ներկայացնում է մեղադրանքի փաստական հիմքը, ինչպես նաև մեղադրյալին վերագրվող արարքի իրավական գնահատականը. 3. Միջնորդությունը քննարկելիս դատարանը մեղադրյալին հարցնում է, թե արդյոք նրան պարզ է ներկայացված մեղադրանքը, համաձայն է արդյոք նա մեղադրանքի հետ, պնդում է արդյոք արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, արդյոք միջնորդությունը ներկայացվել է կամավոր, մինչև միջնորդությունը ներկայացնելը արդյոք նա խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արդյոք արագացված վարույթ կիրառելու հետևանքները. 4. Դատարանը բավարարում է արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը, եթե առկա է սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքը, բացակայում են սույն օրենսգրքի 464.1-ին հոդվածի 2-րդ մասով նախատեսված` արագացված վարույթի կիրառումը բացառող հանգամանքները, ինչպես նաև եթե մեղադրյալը համաձայն է իրեն մեղսագրվող արարքին, միջնորդությունը ներկայացրել է կամավոր և գիտակցում է իր միջնորդության բնույթը և հետևանքները. 5. Դատարանը որոշում է կայացնում արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը մերժելու և նախնական դատալսումները ընդհանուր կարգով շարունակելու մասին, եթե՝ 1) մեղադրյալին մեղսագրվող արարքն ակնհայտորեն կատարվել է մեղադրյալ չհանդիսացող այլ անձի կողմից կամ նրա մասնակցությամբ. 2) մեղադրյալին մեղսագրվող արարքին տրված իրավական գնահատականն ակնհայտորեն չի համապատասխանում մեղադրանքի փաստական հանգամանքներին. 3) սույն հոդվածի 3-րդ մասի հարցերից որևէ մեկին տրվում է ժխտական պատասխան. 6. Արագացված վարույթ կիրառելու մասին միջնորդությունը բավարարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով ապացույցների հետազոտում չի իրականացնում և որոշում է կայացնում լրացուցիչ դատալսումներ անցկացնելու մասին: |