FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  138

Պահանջների բավարարման հերթականությունը.
1. Գրավով ապահովված պարտավորությունները բավարարվում են տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացումից ստացված գումարից՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 14.1-ին գլխի պահանջներին համապատասխան: Եթե պարտավորության արժեքը գերազանցում է տվյալ պարտավորության ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի իրացման արժեքը, ապա գրավով չապահովված պարտավորության մասը բավարարվում է այլ պարտատերերի նկատմամբ ունեցած պարտավորությունների հետ համատեղ.
1.1. Ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները բավարարվում են Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվներից՝ արտահերթ՝ սույն հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ կետերով սահմանված հերթականությամբ: Եթե ապահովագրության պայմանագրերից բխող պահանջների արժեքը գերազանցում է Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունը, ապա գերազանցող մասը բավարարվում է սույն հոդվածով՝ ապահովագրության պայմանագրերից բխող համապատասխան պահանջների բավարարման համար նախատեսված հերթում: Եթե Ընկերության տեխնիկական պահուստներին համարժեք ակտիվների մեծությունն է գերազանցում պահանջների արժեքը, ապա գերազանցող մասը ընդգրկվում է լուծարային միջոցների կազմում և օգտագործվում է օրենքով սահմանված կարգով.
2. Ընկերության պարտավորությունները մարվում են լուծարային միջոցների հաշվին հետևյալ հերթականությամբ.
    1) առաջին՝ լուծարային հանձնաժողովի կողմից սույն օրենքով սահմանված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ և հիմնավորված ծախսերը, այդ թվում՝ լուծարային հանձնաժողովի նախագահի և անդամների աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները.
    2) երկրորդ՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.
    3) երրորդ՝ պարտադիր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ.
    4) չորրորդ՝ կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.
    5) հինգերորդ` կամավոր ապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  138

6) վեցերորդ` վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող՝ անձի կյանքին ու առողջությանը պատճառված վնասից առաջացած պահանջները.
    7) յոթերորդ՝ վերաապահովագրության ընդունած (ստանձնած) ռիսկերի գծով վերաապահովագրության պայմանագրերից բխող այլ պահանջները.
    8) ութերորդ՝ առաջինից յոթերորդ հերթերում չընդգրկված ապահովագրության պայմանագրերից բխող պահանջները.
    9) իններորդ՝ առաջինից ութերորդ, տասներորդ-տասներկուերորդ հերթերում չընդգրկված այլ պահանջներ.
    10) տասներորդ` պետական բյուջեի և համայնքային բյուջեների նկատմամբ Ընկերության պարտավորությունները.
    11) տասնմեկերորդ՝ ստորադաս փոխառություններից բխող պահանջները.
    12) տասներկուերորդ՝ Ընկերության մասնակիցների պահանջները.
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ Ընկերության պարտատերերի պահանջների բավարարման հերթականության երկրորդից իններորդ և տասնմեկերորդ հերթերով սահմանված պարտատերերի թվից բացառություն են կազմում Ընկերության մասնակիցները և Ընկերության հետ փոխկապակցված անձինք, որոնց նկատմամբ Ընկերության պարտավորությունները բավարարվում են տասներկուերորդ հերթում.
4. Միևնույն հերթի պարտատերերն ունեն իրենց պահանջների բավարարման հավասար իրավունքներ: Միևնույն հերթի պարտատերի պահանջները բավարարվում են նախորդ հերթի բոլոր պահանջները լրիվ բավարարելուց հետո.
5. Լուծարային հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջները մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև Ընկերության լուծարային հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի բողոքարկելու լուծարային հանձնաժողովի գործողությունները: Սույն մասով նախատեսված հայցադիմումը դատարանը քննում է եռօրյա ժամկետում: Դատարանի վճիռն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և բողոքարկման ենթակա չէ: Ընդ որում, եթե պարտատիրոջ պահանջը ենթակա է բավարարման այն հերթում, որով այդ պահին լուծարային հանձնաժողովն իրականացնում է պահանջների բավարարումը, ապա դատարանը կարող է կասեցնել լուծարային հանձնաժողովի կողմից տվյալ հերթով պահանջների բավարարումը մինչև որոշման կայացումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  138

6. Եթե պարտատերը պահանջ է ներկայացրել պարտատերերի պահանջների ներկայացման` սույն օրենքով սահմանված ժամկետի ավարտից հետո, ապա նրա պահանջը բավարարվում է լուծարային այն միջոցների հաշվին, որոնք կմնան պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջների բավարարումից հետո.
7. Եթե պահանջ ներկայացրած և լուծարային հանձնաժողովի կողմից հաշվառված պարտատերը մինչև տվյալ հերթի պահանջների բավարարման համար լուծարային հանձնաժողովի կողմից առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հայտարարված ժամկետի վերջին օրը չի ներկայանում իր պահանջն ստանալու համար, ապա նման պարտատիրոջը հատկացվելիք միջոցները կամ գույքն օրենքով սահմանված կարգով հանձնվում են նոտարի դեպոզիտ կամ տրամադրվում ի պահ.
8. Յուրաքանչյուր հերթի պահանջի բավարարումն սկսելուց առաջ լուծարային հանձնաժողովն առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հայտնում է տվյալ հերթի պահանջների բավարարման վայրի, կարգի և ժամկետների մասին տեղեկություններ: Պահանջների բավարարման վայրին, կարգին և ժամկետներին վերաբերող հիմնական տեղեկությունները, ինչպես նաև դրանց փոփոխություններն իրավաբանական ուժ են ստանում առնվազն 2000 տպաքանակ ունեցող հանրապետական մամուլով հրապարակվելու հաջորդ օրվանից.
9. Սույն հոդվածի 2-րդ մասի 2-8-րդ կետերում ընդգրկված պահանջների բավարարման ժամկետը չի կարող 21 օրից պակաս լինել: Ընդ որում, պահանջների բավարարման սահմանված ժամկետը որևիցե հիմքով բաց թողնելու պատճառաբանությամբ ենթակա չէ վերականգնման.
10. Լուծարային հանձնաժողովի կողմից մերժված պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են ներված: