FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  14

Արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի կողմից ներկայացվող տեղեկատվությունը.
1. Եթե նախորդ տարվա ընթացքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեղի են ունեցել արտադրական պատահարներ կամ տեխնածին վթարներ, ապա արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձը մինչև տվյալ տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը լիազոր մարմին է ներկայացնում սահմանված ձևով տեղեկատվություն` իրականացված միջոցառումների և դրանց արդյունքում արտադրական վտանգավոր օբյեկտում տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման և կիրառման վիճակի վերաբերյալ.
2. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ներառում է տեղեկություններ՝
    ա) տեխնիկական անվտանգության պահանջների պահպանման նպատակով իրականացված միջոցառումների, այդ թվում` սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության կողմից իրականացված տեխնիկական զննումների և դրանց արդյունքների մասին.
    բ) տեղի ունեցած արտադրական պատահարների և տեխնածին վթարների վերաբերյալ.
    գ) արտադրական պատահարների և տեխնածին վթարների հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ.
3. Սույն հոդվածով նախատեսված տեղեկատվությունը ստորագրում են արտադրական վտանգավոր օբյեկտ շահագործող անձի և սույն օրենքի 19-րդ հոդվածի առաջին մասի «բ» կետով նախատեսված տեխնիկական անվտանգության ծառայության ղեկավարները.
4. Տեղեկատվությունները կարող են ներկայացվել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ցանկացած եղանակով.
5. Հայաստանի Հանրապետության կառավարությունը կարող է առանձին դասակարգման վտանգավոր օբյեկտների համար սահմանել տեղեկատվության ներկայացման այլ պարբերականություն` հիմք ընդունելով վտանգավորության աստիճանը: