Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 13 Տեսչական մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը. 1. Տեսչական մարմինն իր վերահսկման ոլորտում հնարավոր խախտումները կանխելու և հանրային շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով իրականացնում է կանխարգելիչ գործունեություն, որը ներառում է՝ 1) տնտեսավարող սուբյեկտների և քաղաքացիների շրջանում իրազեկվածության բարձրացման նպատակով դասընթացների, սեմինարների, քննարկումների կազմակերպում, ձեռնարկների թողարկում, բուկլետների, տեղեկանքների հրատարակում, զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվության փոխանցում. 2) տնտեսավարող սուբյեկտների հետ իրավական ակտերով սահմանված պահանջների վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացում, կոնկրետ հարցերով խորհրդատվության մատուցում. 2. Տեսչական մարմինը պարտավոր է իր վերահսկողության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտներին իր պաշտոնական կայքէջի և զանգվածային լրատվության միջոցներով, ինչպես նաև հանդիպումների կազմակերպման միջոցով իրազեկել իրենց գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր ընդունված իրավական ակտերի կամ հրապարակված ուղեցույցների, ինչպես նաև դրանցում կատարված փոփոխությունների կամ լրացումների վերաբերյալ. 3. Պաշտոնական կայքէջի կամ զանգվածային լրատվության միջոցով հրապարակվող հայտարարության մեջ նշվում են համապատասխան իրավական ակտի լրիվ անվանումը և դրա պաշտոնական հրապարակման տարին, ամիսը, ամսաթիվը, տեղեկագրի անվանումն ու համարը, ինչպես նաև ակտի բովանդակությունն ու կիրառման վերաբերյալ մեկնաբանություններ: Նշված իրազեկումը տեսչական մարմինը պարտավոր է իրականացնել ոչ ուշ, քան այդ ակտերի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում. 4. Տեսչական մարմնի վերահսկողության ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների գործունեությանն առնչվող ուղեցույցների վերաբերյալ իրազեկումն իրականացվում է տեսչական մարմնի պաշտոնական կայքէջում դրանք հրապարակելու և (կամ) ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների հետ հանդիպումներ, քննարկումներ անցկացնելու և անվճար ձեռնարկներ կամ թերթիկներ տրամադրելու միջոցով. 5. Տեսչական մարմինը մշակում է կանխարգելիչ և իրազեկման միջոցառումների տարեկան ծրագիր, որը հաստատում է Խորհուրդը: |