FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  24

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԾԱՌԱՅՈՂԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՎԱՅՐ ՏԵՂԱՓՈԽԵԼԸ.
1. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է հետևյալ դեպքերում.
    1) ծառայողական անհրաժեշտությունից ելնելով.
    2) առաջխաղացման կարգով.
    3) առողջական վիճակի պատճառով` ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացության համաձայն.
    4) ընտանեկան պայմաններից ելնելով (իր դիմումի համաձայն).
    5) կազմակերպչական-հաստիքային միջոցառումների կապակցությամբ.
2. Ծառայողը, ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, տեղափոխվում է ծառայության նոր վայր, հավասար կամ բարձր պաշտոնի նշանակմամբ: Տեղափոխությունը կատարվում է առանց ծառայողի համաձայնության, բացառությամբ այն դեպքերի, երբ ծառայողի կամ նրա ընտանիքի անդամի (կին, երեխա, խնամքի տակ գտնվող անձ) համար, ռազմաբժշկական հանձնաժողովի եզրակացությամբ, տեղափոխման վայրը հակացուցված է.
3. Ծառայողը ծառայության նոր վայր տեղափոխվում է նաև առաջխաղացման կարգով` իր համաձայնությամբ բարձր պաշտոնի նշանակմամբ.
4. Ընտանեկան պայմաններից ելնելով` ծառայողին ծառայության նոր վայր տեղափոխելը կատարվում է սույն հոդվածի երկրորդ մասում նշված հիմքերի առկայությամբ.
5. Ազգային անվտանգության մարմիններում միաժամանակ ծառայող ամուսիններից մեկին ծառայության նոր վայր տեղափոխելու դեպքում որոշում է կայացվում նույն բնակավայր ծառայության տեղափոխել նաև մյուս ամուսնուն՝ նրա համաձայնությամբ, եթե փոխվում է մշտական բնակության վայրը: Դրա անհնարինության դեպքում ծառայության նոր վայր տեղափոխումը չի կատարվում: 7. Ազգային անվտանգության մարմինների ծառայողը հետագա ծառայությունը շարունակելու համար կարող է տեղափոխվել Հայաստանի Հանրապետության զինված ուժեր կամ պետական այլ մարմին, որտեղ նախատեսված է զինվորական կամ դրան հավասարեցված այլ ծառայություն: Ազգային անվտանգության մարմինների ծառայողի տեղափոխությունը կատարվում է պետական լիազոր մարմնի և համապատասխան պետական մարմնի հետ համաձայնեցված և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: