Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 75 Կենտրոնական ընտրական հանձնաժողովում Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրությունների արդյունքների ամփոփման կարգը. 1. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված ընտրական տեղամասերում քվեարկությունների արդյունքների հիման վրա քվեարկության ավարտից ոչ ուշ, քան 24 ժամ հետո, սույն հոդվածի պահանջներին համապատասխան, ամփոփում է Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքները, արձանագրությամբ վավերացնում դրանք: Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները պաշտոնապես հրապարակվում են հանրային տեսալսողական հեռարձակողի և հանրային լսողական հեռարձակողի ուղիղ եթերով: Ազգային ժողովի, Երևանի ավագանու ընտրության քվեարկության նախնական արդյունքների արձանագրությունը ստորագրվելուց հետո հրապարակվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում. 2. Ազգային ժողովի ընտրության ժամանակ նախնական արդյունքները հրապարակելուց ոչ ուշ, քան 72 ժամ հետո հատուկ համակարգչային ծրագրի միջոցով ամփոփվում են տեխնիկական սարքավորումներից դուրս բերված տվյալները, և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակվում են՝ 1) տեխնիկական սարքավորման միջոցով տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը. 2) անձը հաստատող փաստաթուղթը տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը. 3) մասնագետի կողմից անձը հաստատող փաստաթղթի տվյալները ստեղնաշարով տեխնիկական սարքավորման մեջ ներմուծելու արդյունքում տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը. 4) տեխնիկական սարքավորման կողմից զորամասում հաշվառված ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը. 5) տեխնիկական սարքավորման կողմից քվեարկության օրը կազմվող ընտրողների լրացուցիչ ցուցակի ընտրողների համար տպված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը. 3. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունները, վերահաշվարկի արդյունքները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, կազմում է արձանագրություն քվեարկության արդյունքների վերաբերյալ. 4. Քվեարկության արդյունքների մասին արձանագրությունում նշվում են` |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 75 1) ընտրողների ընդհանուր թիվը, որը հավասար է ցուցակում ընդգրկված ընտրողների թվի և լրացուցիչ ցուցակների ընտրողների թվերի գումարին. 2) քվեարկության մասնակիցների ընդհանուր թիվը. 3) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը. 4) տեղամասային ընտրական հանձնաժողովներին հատկացված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը. 5) ընտրողներից ստացված տեխնիկական սարքավորմամբ տպված կտրոնների ընդհանուր թիվը. 6) ընտրողներից ստացված համարակալված քվեարկության կտրոնների ընդհանուր թիվը. 7) ընտրողներից ստացված կտրոնների ընդհանուր թիվը. 8) չօգտագործված համարակալված կտրոնների ընդհանուր թիվը. 9) չօգտագործված ինքնասոսնձվող դրոշմանիշերի ընդհանուր թիվը. 10) անվավեր քվեաթերթիկների թիվը. 11) ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր կուսակցության (կուսակցությունների դաշինքին) կողմ քվեարկված քվեաթերթիկների թիվը. 11.1) դեմ քվեարկված քվեաթերթիկների թիվը (տողը նշվում է մեկ կուսակցություն (կուսակցությունների դաշինք) քվեարկվելու դեպքում). 13) անճշտությունների գումարային չափը: Անճշտությունների գումարային չափը հավասար է կազմավորված բոլոր ընտրական տեղամասերի անճշտությունների գումարային չափերի գումարին. 5. Արձանագրությունը ստորագրում են հանձնաժողովի անդամները, կնքում է հանձնաժողովի նախագահը. 6. Ընտրական հանձնաժողովի նիստին ներկա գտնվելու իրավունք ունեցող անձանց պահանջով նրանց տրվում է քվեարկության արդյունքների արձանագրության պատճենը՝ վավերացված հանձնաժողովի նախագահի և քարտուղարի ստորագրություններով ու հանձնաժողովի կնիքով: |
ՀՀ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ article 75 7. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության օրվանից հետո` 7-րդ օրը, հիմք ընդունելով քվեարկության արդյունքների վերաբերյալ արձանագրությունը, դատարանի վճիռները, հանձնաժողովներում ստացված դիմումների (բողոքների) քննարկման արդյունքով ընդունած որոշումները, տեղամասային ընտրական հանձնաժողովների գրանցամատյաններում քվեարկության օրն արձանագրված խախտումների վերաբերյալ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների որոշումները, քվեարկության արդյունքների վերաբերյալ ընդունած որոշումները, ամփոփում է ընտրության արդյունքները և ընդունում որոշում ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Ե Ր Կ Ր Ո Ր Դ Մ Ա Ս |