Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 Փայերի (բաժնետոմսերի) թողարկումը և տեղաբաշխումը. 1. Բաց ֆոնդի փայերը (բաժնետոմսերը) թողարկվում են շարունակական ձևով` ապահովելով առաջնային շուկայում դրանց ամենօրյա առաջարկի առկայությունը: Բաց ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) արժեքն ու քանակը ֆիքսված չեն. 2. Բացառությամբ սույն հոդվածի 2.1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի, փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահից հետո սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով առաջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Փակ և միջակայքային ֆոնդերի, ինչպես նաև կամավոր կենսաթոշակային ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կարող է նախատեսվել, որ փայը (բաժնետոմսը) տեղաբաշխվում է դրա ձեռք բերման (բաժանորդագրման) պահանջ ներկայացվելու, իսկ փայի (բաժնետոմսի) դիմաց վճարումն ավելի ուշ կատարվելու դեպքում` համապատասխան վճարումը կատարելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գնով: Սույն մասով սահմանված պահանջը տարածվում է ոչ հրապարակային ֆոնդի փայերի (բաժնետոմսերի) թողարկման և տեղաբաշխման վրա, եթե ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) այլ բան սահմանված չէ. 2.1. Պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայերը տեղաբաշխվում են դրանց ձեռք բերման պահանջներ կայացվելու պահի դրությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված կարգով վերջին հաշվարկված և հրապարակված տվյալ փայի տեղաբաշխման գնով. 3. Առաջին անգամ փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխում իրականացնող ֆոնդի փայի (բաժնետոմսի) տեղաբաշխման գինը սահմանվում է ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) կամ տվյալ ֆոնդի կառավարչի կողմից. 4. Փայերի (բաժնետոմսերի) դիմաց վճարումը կատարվում է դրամական միջոցներով, եթե այլ բան սահմանված չէ սույն օրենքի 42.1-ին հոդվածով: Ոչ հրապարակային ֆոնդի մասնակիցը փայերի (բաժնետոմսերի) դիմաց կարող է տրամադրել այլ գույք՝ պայմանով, որ, տվյալ ֆոնդի կանոնների (կանոնադրության) համաձայն, ֆոնդը պատրաստվում է ներդրում կատարել այդ տեսակի գույքում: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ article 28 5. Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի, գործակալի կամ պահառուի կողմից կուտակային կամ կամավոր կենսաթոշակային վճարի ստացումը սույն հոդվածի իմաստով համարվում է պետության կամ համապատասխան մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայի (բաժնետոմսի) ձեռք բերման պահանջի ներկայացում: |