FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  15

Քարոզչության իրականացման եղանակները.
1. Պետությունը երաշխավորում է տեղական հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ քարոզչության ազատ իրականացումը.
2. Քարոզչության ազատ իրականացումն ապահովում են պետական և տեղական ինքնակառավարման մարմինները` ժողովներ, հանդիպումներ և տեղական հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով քարոզչության կողմին դահլիճներ և այլ շինություններ տրամադրելու միջոցով: Դրանք քարոզչության կողմին տրամադրվում են հավասար հիմունքներով, անվճար` Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով: Հանրակրթական ուսումնական հաստատությունների դահլիճները քարոզչության կողմերին կարող են տրամադրվել միայն ժամը 18:00-ից հետո կամ ոչ աշխատանքային օրերին և միայն այն դեպքերում, երբ տվյալ բնակավայրում (Երևանի վարչական շրջանում) գոյություն չունեն քարոզչության անցկացման համար համապատասխան այլ դահլիճներ.
3. Հանրաքվեի նշանակումից ոչ ուշ, քան յոթ օր հետո մարզպետը, Երևանում Երևանի քաղաքապետը Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում տվյալ համայնքում (Երևան քաղաքում) այն դահլիճների և շինությունների ցանկը, որոնք Կենտրոնական ընտրական հանձնաժողովի սահմանած կարգով անվճար տրամադրվում են քարոզչության կողմերին ժողովներ, հանդիպումներ և հանրաքվեի հետ կապված այլ միջոցառումներ կազմակերպելու նպատակով: Այդ ցանկը տեղադրվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: Սույն մասով նախատեսված տարածքները քարոզչության կողմերին տրամադրվում են հավասար պայմաններով.
4. Քարոզչության իրավունք ունեցող անձինք կարող են օրենքով չարգելված ձևով հրապարակել և տարածել քարոզչական պաստառներ, քարոզչական տպագիր և այլ նյութեր: Քարոզչական տպագիր նյութերը պետք է տեղեկություններ պարունակեն պատվիրատուի, տպագրող կազմակերպության և տպաքանակի վերաբերյալ: Փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը քվեարկության օրը և դրա նախորդ օրը կարող են մնալ իրենց տեղերում.
5. Համայնքի ղեկավարը հանրաքվե նշանակելու մասին որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝ ոչ ուշ, քան հինգ օրվա ընթացքում, պարտավոր է համայնքի տարածքում քարոզչական պաստառ, քարոզչական տպագիր և այլ նյութեր փակցնելու համար անվճար տեղեր առանձնացնել:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  15

6. Քարոզչության կողմերին հատկացված տեղերը պետք է հնարավորին չափ հարմար և մատչելի լինեն քվեարկողների այցելության համար, ապահովեն հավասար մակերես «ԱՅՈ» և «ՈՉ» քարոզչության համար.
7. Քվեարկության օրը և դրա նախորդ օրը տեղամասային կենտրոնում չգտնվող պաստառները կարող են մնալ իրենց տեղերում: Համայնքի ղեկավարները հետևում են, որ հատուկ տեղերում փակցված պաստառները չպոկվեն.
8. Քարոզչության ժամանակահատվածում քարոզչական պաստառի, քարոզչական տպագիր և այլ նյութերի օգտագործումը, զանգվածային լրատվության միջոցներով քարոզչությունն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքով՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համար սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով անվճար և վճարովի եթերաժամ տրամադրելու կարգը և ժամերի քանակը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Զանգվածային լրատվության միջոցներով տրամադրվող անվճար և վճարովի եթերաժամերի ժամանակացույցը սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը՝ եթերաժամ տրամադրելու համար սահմանված ժամկետից առնվազն հինգ օր առաջ: Եթերաժամերի ժամանակացույցը սահմանվում է այնպես, որ այն քարոզչության կողմերի համար ապահովի հավասար հնարավորություններ, էականորեն չնվազեցնի քարոզչության ներգործությունը հանրության վրա կամ որևէ այլ ձևով հանգեցնի քարոզչության փաստացի արգելմանը կամ նվազեցնի քարոզչության արդյունավետությունը.
9. Քարոզչության կողմերին զանգվածային լրատվության միջոցներով քարոզչության համար տրամադրվող վճարովի և անվճար ժամերի քանակը պետք է հավասար լինի: Քարոզչության կողմերն իրավունք ունեն`
    1) անվճար օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 30 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից՝ ոչ ավելի, քան 60 րոպե.
    2) վճարովի հիմունքներով օգտվելու հանրային հեռուստատեսության եթերաժամից ոչ ավելի, քան 60 րոպե, իսկ հանրային ռադիոյի եթերաժամից` ոչ ավելի, քան 90 րոպե` քարոզչության հիմնադրամի միջոցների հաշվին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏԵՂԱԿԱՆ ՀԱՆՐԱՔՎԵԻ ՄԱՍԻՆ

article  15

10. Քարոզչության կողմերին վճարովի և անվճար եթերաժամը տրամադրվում է եթերաժամ տրամադրողին ներկայացրած գրավոր դիմումի հիման վրա.
11. Հանրաքվեի դրված հարցի վերաբերյալ հասարակական կարծիքի սոցիոլոգիական հարցման արդյունքների հրապարակման ժամանակ զանգվածային լրատվության միջոցները պարտավոր են նշել հարցման ժամկետները, հարցվողների թիվը և ընտրանքի ձևը, հավաքման ձևը և վայրը, հարցի ճշգրիտ ձևակերպումը, հնարավոր սխալի վիճակագրական գնահատականը և պատվիրատուին.
12. Արգելվում է հանրաքվեի քվեարկության օրը` մինչև ժամը 20:00-ն, վերգետնյա եթերային հեռարձակում իրականացնող ռադիոընկերություններին կամ հեռուստաընկերություններին հրապարակել հանրաքվեի մասնակիցների «ԱՅՈ» կամ «ՈՉ» քվեարկելու արդյունքների մասին: