FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 9

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

18) տեղաբաշխում է համարվում արժեթղթերի առաջին վաճառքը ներդրողին: Տեղաբաշխումը կարող է իրականացնել թողարկողը կամ սույն օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված ներդրումային ծառայությունները մատուցելու իրավունք ունեցող անձը (տեղաբաշխողը): Թողարկողի կողմից իր՝ ձեռք բերված կամ հետ գնված արժեթղթերի վաճառքը տեղաբաշխում չի համարվում.
    19) հրապարակային տեղաբաշխում է համարվում արժեթղթերի տեղաբաշխումը հրապարակային առաջարկի միջոցով.
    20) տեղաբաշխող է համարվում այն անձը, որը տեղաբաշխման նպատակով թողարկողից արժեթղթեր է ձեռք բերում և (կամ) տեղաբաշխման նպատակով թողարկողի արժեթղթերն է առաջարկում, վաճառում կամ մասնակցում է նման գործ իրականացնելու համաձայնությանը կամ պայմանագրին այն բացառություններով, որոնք կարող են սահմանվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Սույն կետում թողարկող է համարվում նաև այն անձը, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն հսկում է թողարկողին, հսկվում է նրա կողմից կամ նրա հետ մեկտեղ գտնվում է ընդհանուր հսկողության տակ.
    21) ներդրող է համարվում այն անձը, որին պատկանում է արժեթուղթը, կամ որը նախատեսում է ձեռք բերել արժեթուղթ.
    22) հաճախորդ է համարվում այն անձը, որն օգտվում է ներդրումային ծառայություններ մատուցող անձի ծառայություններից, կամ որը դիմել է ներդրումային ծառայություններ մատուցող անձին այդ ծառայությունից օգտվելու նպատակով.
    23) որակավորված ներդրողներ են համարվում`
    ա. ներդրումային ընկերությունները, օտարերկրյա ներդրումային ընկերությունների մասնաճյուղերը, բանկերը, վարկային կազմակերպությունները, ապահովագրական ընկերությունները, ներդրումային, կենսաթոշակային ֆոնդերը, ներդրումային ֆոնդի կառավարիչները և կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող անձինք, ինչպես նաև օտարերկրյա պետությունում գրանցված այն իրավաբանական անձինք, որոնք, տվյալ պետության օրենսդրության համաձայն, իրավունք ունեն իրականացնելու սույն ենթակետով սահմանված որևէ անձի գործունեություն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

բ. Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետության համայնքները, Կենտրոնական բանկը, օտարերկրյա պետությունները, օտարերկրյա պետությունների տեղական ինքնակառավարման մարմինները, օտարերկրյա պետությունների կենտրոնական բանկերը.
    գ. միջազգային ֆինանսական կազմակերպությունները, այդ թվում՝ Արժույթի միջազգային հիմնադրամը, Եվրոպական կենտրոնական բանկը, Եվրոպական ներդրումային բանկը.
    դ. այն անձը, որը որակավորված ներդրող կհամարվի օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով՝ հիմք ընդունելով տվյալ անձի՝ ֆինանսական բնագավառում ունեցած գիտելիքն ու փորձը, նման գիտելիք ու փորձ ունեցող մասնագետներ վարձելու ունակությունը, իր զուտ ակտիվների մեծությունը կամ իր կառավարման ներքո գտնվող ակտիվների մեծությունը և նման այլ չափանիշներ.
    ե. իրավաբանական անձը, որի բոլոր մասնակիցները (բաժնետերերը, փայատերերը) հանդիսանում են սույն կետի «ա-դ» ենթակետերում նշված անձինք: Սույն մասի «դ» և «ե» ենթակետերում նշված անձինք որակավորված ներդրող են համարվում Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով Կենտրոնական բանկում գրանցվելուց հետո.
    24) անձ է համարվում ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձը.
    25) անվանատեր է համարվում այն անձը, որի անունով, առանց սեփականության իրավունքի փոխանցման, հաշվառվում են այլ անձանց պատկանող անվանական արժեթղթերը.
    26) արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցներ են համարվում ներդրումային ծառայություններ մատուցող անձինք, կարգավորվող շուկայի օպերատորը, արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորը և օրենքով նախատեսված այլ անձինք.
    27) ներդրումային ծառայություններ մատուցող անձ են համարվում ներդրումային ընկերությունը, օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղը, ներդրումային ֆոնդի կառավարիչը, ներդրումային ֆոնդի օտարերկրյա կառավարչի մասնաճյուղը, բանկը.
    28) ներդրումային ընկերություն է համարվում սույն օրենքով սահմանված կարգով ներդրումային ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող իրավաբանական անձը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

29) օտարերկրյա ներդրումային ընկերություն է համարվում օտարերկրյա պետությունում գրանցված իրավաբանական անձը, որը տվյալ օտարերկրյա պետության իրավասու մարմնի տված լիցենզիայի հիման վրա իրավունք ունի մատուցել ներդրումային ծառայություններ.
    30) արժեթղթերի փաթեթի կառավարում է համարվում կառավարչի կողմից իր տիրապետմանը հանձնված հաճախորդին պատկանող և նրա օգտին կամ նրա կողմից նշված երրորդ անձանց օգտին (շահառու) կառավարչի անունից արժեթղթերի, արժեթղթերում ներդրում կատարելու համար նախատեսված դրամական միջոցների, հավատարմագրային կառավարման հետևանքով ստացված արժեթղթերի և դրամական միջոցների կառավարումը՝ հաճախորդի կողմից տրված ցուցումների համաձայն.
    31) կարգավորվող շուկա է համարվում հանրության համար ուղղակիորեն կամ անուղղակիորեն մատչելի կազմակերպական, իրավական և տեխնիկական միջոցների համակարգը, որը կանոնավոր կերպով արժեթղթերի, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքների առքի և վաճառքի առաջարկների հանդիպման վայր կամ միջոց է կազմակերպում, տրամադրում, ապահովում կամ իրականացնում է արժեթղթերով, ինչպես նաև ածանցյալ ֆինանսական գործիքներով առևտրի կազմակերպման սովորաբար իրականացվող գործառույթներ: Կարգավորվող շուկան ներառում է ֆոնդային բորսան և այլ կարգավորվող շուկաները.
    32) կարգավորվող շուկայի օպերատոր է համարվում այն անձը (անձինք), որը կազմակերպում է կարգավորվող շուկայի գործունեությունը.
    33) արժեթղթերի ցուցակում է համարվում սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և ֆոնդային բորսայի կանոններով սահմանված որոշակի պահանջներին և չափանիշներին բավարարող արժեթղթերի՝ ֆոնդային բորսայում առևտրին թույլտվության գործընթացը.
    34) նշանակալից մասնակցություն է համարվում իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում 10 և ավելի տոկոս ձայնի իրավունք տվող ուղղակի կամ անուղղակի մասնակցությունը: Նշանակալից մասնակցությունը համարվում է ուղղակի, եթե մասնակիցն այն իրականացնում է իր անունից: Նշանակալից մասնակցությունը համարվում է անուղղակի, եթե՝
    ա. մասնակիցը հսկում է իրավաբանական անձին` անկախ նրա կանոնադրական կապիտալում մասնակցության փաստից կամ դրա չափից,
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

բ. մասնակիցը հսկում է իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում ուղղակի նշանակալից մասնակցություն ունեցող իրավաբանական անձին.
    35) հսկելը կամ հսկողությունն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տվյալ իրավաբանական անձի կառավարման մարմինների որոշումները կանխորոշելու, նրանց որոշումների կայացման (կիրառման) վրա էապես ազդելու կամ տվյալ իրավաբանական անձի գործունեության ուղղությունները, ոլորտները կանխորոշելու հնարավորություն ունենալն է՝ նրա կանոնադրական կապիտալում գերակշռող մասնակցության ուժով, նրա հետ կնքված պայմանագրին համապատասխան, գործարար համբավով, հեղինակությամբ կամ այլ կերպ: Նման հնարավորություն ունենալու փաստը կարող է հիմնավորվել Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներին համապատասխան.
    36) փոխկապակցված են համարվում երկու և ավելի անձինք, եթե՝
    ա. նրանցից որևէ մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն քվեարկելու իրավունքով տիրապետում է մյուսի (մյուսների) ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի քսան և ավելի տոկոսին.
    բ. նրանցից որևէ մեկի տնօրենների խորհրդի անդամների կեսից ավելին, տնօրենը կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձը միաժամանակ հանդիսանում է մյուսի (մյուսների) տնօրենների խորհրդի անդամ, տնօրեն կամ նման իրավասություն ունեցող այլ պաշտոնատար անձ.
    գ. նրանցից մեկը հսկում է մյուսին, կամ նրանք ընդհանուր հսկողության տակ են գտնվում, կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված չափանիշներով նրանցից որևէ մեկը մյուսի որոշումների վրա էականորեն ազդելու փաստացի կամ պայմանագրով ամրագրված հնարավորություն ունի.
    դ. նրանք միևնույն ընտանիքի անդամներ են կամ տվյալ դեպքում գործել են համաձայնեցված՝ ելնելով ընդհանուր տնտեսական շահերից.
    37) միևնույն ընտանիքի անդամներ են համարվում հայրը, մայրը, ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, քույրը, եղբայրը, երեխաները, քրոջ, եղբոր ամուսինը և երեխաները.
    38) փաստը կամ տեղեկությունն էական է համարվում, եթե այն կարևորվում է արժեթուղթը գնելու կամ վաճառելու որոշում կայացնելիս և (կամ) կարող է ունենալ էական ազդեցություն արժեթղթի գնի վրա.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

39) էական փաստ խեղաթյուրելը կամ բաց թողնելը տվյալ փաստի առնչությամբ իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ տալը կամ որևէ դրույթում (հայտարարությունում) էական փաստ չներառելն է, որի ներառումը պահանջվում է օրենքով կամ դրան համապատասխան ընդունված այլ իրավական ակտով, և որի առկայությունն անհրաժեշտ է տվյալ դրույթի (հայտարարության) ներառման (հայտարարության կատարման) պահին այն ապակողմնորոշիչ չդարձնելու համար.
    40) օտարերկրյա պետության իրավասու մարմին է համարվում օտարերկրյա պետության արժեթղթերի շուկան վերահսկող իրավասու պետական մարմինը.
    41) օտարերկրյա ներդրումային ընկերության մասնաճյուղ է համարվում օտարերկրյա ներդրումային ընկերության՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ստեղծված առանձնացված ստորաբաժանումը.
    42) օտարերկրյա արժեթուղթ է համարվում ոչ ռեզիդենտի թողարկած արժեթուղթը: Ռեզիդենտությունը կիրառվում է ըստ «Արժութային կարգավորման և վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության.
    43) խումբ է համարվում հսկող իրավաբանական անձը` իր կողմից հսկվող իրավաբանական անձանց հետ միասին:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները. Սույն օրենքի իմաստով`
    1) արժեթղթեր են համարվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, ինչպես նաև այլ օրենքներով սահմանված արժեթղթերը (անկախ դրա ձևից՝ թղթային կամ ոչ թղթային), այդ թվում`
    ա. բաժնետոմսերը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթղթերը,
    բ. պարտատոմսերը և պարտքային այլ արժեթղթերը, բացառությամբ դրամական շուկայի գործիքների,
    գ. դեպոզիտար ստացականները, սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված արժեթղթերի բաժանորդագրման կամ ձեռքբերման իրավունքը հավաստող փաստաթղթերը,
    դ. ներդրումային ֆոնդերի փայերը, բաժնետոմսերը և այլ բաժնային արժեթղթերը,
    ե. շահույթի բաշխման համաձայնությունը, նման համաձայնությանը մասնակցությունը վկայող փաստաթուղթը,
    զ. դրամական շուկայի գործիքները,
    ը. կապիտալի (միջոցների) ներգրավման նպատակով օգտագործվող ցանկացած այլ ներդրումային համաձայնությունը, որը ներառում է վերը նշված արժեթղթերի հատկանիշներն ամբողջությամբ կամ դրանց մի մասը: Վճարային գործիքները սույն օրենքի իմաստով արժեթուղթ չեն համարվում.
    2) դրամական շուկայի գործիքներ են համարվում մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտքային արժեթղթերը, այդ թվում՝ կարճաժամկետ պարտատոմսերը, բանկային վկայագրերը և այլ կարճաժամկետ պարտքային արժեթղթերը.
    3) ածանցյալ ֆինանսական գործիքներ (գործարքներ) են համարվում՝
    ա. արժեթղթերի, արտարժույթի, տոկոսադրույքի, ածանցյալ ֆինանսական գործիքների, ֆինանսական ինդեքսների կամ ֆինանսատնտեսական ցուցանիշների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով կամ դրամական միջոցներով,
    բ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը պետք է իրականացվի դրամական միջոցներով կամ կարող է իրականացվել դրամով՝ կողմերից մեկի ցանկությամբ (բացառությամբ խախտման կամ այլ հիմքերով պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքերի),
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

գ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով, պայմանով, որ այդ պայմանագրերը շրջանառվում են կարգավորվող շուկայում,
    դ. ապրանքների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը կարող է իրականացվել բնեղենով, և որոնք նախատեսված չեն սույն կետի «գ» ենթակետով, ինչպես նաև չեն կնքվել առևտրային նպատակներով, որոնց հատուկ են այլ ածանցյալ ֆինանսական գործիքների բնութագրիչ հատկանիշները, այդ թվում՝ դրանցով փոխադարձ պարտավորությունների քլիրինգի և վերջնահաշվարկի իրականացումը հաշվարկային համակարգի միջոցով, կամ այդպիսի պայմանագրերի ենթակա լինելը պարբերական լրացուցիչ ապահովման պահանջին,
    ե. վարկային ռիսկի փոխանցման հետ կապված ածանցյալ ֆինանսական գործիքները,
    զ. տարբերության վրա հիմնված ֆինանսական պայմանագրերը,
    է. կլիմայի փոփոխությունների, ֆրախտի վճարների, արտանետումների թույլատրելի չափերի, գնաճի դրույքների կամ այլ պաշտոնական տնտեսական վիճակագրական ցուցանիշների հետ կապված օպցիոն, ֆյուչերս, սվոփ, ֆորվարդ և այլ ածանցյալ պայմանագրերը, որոնցով պարտավորությունների վերջնահաշվարկը պետք է իրականացվի կամ կողմերի ցանկությամբ (բացառությամբ խախտման կամ պայմանագրի այլ հիմքերով վաղաժամկետ լուծման դեպքերի) կարող է իրականացվել դրամով, ինչպես նաև սույն կետով չնախատեսված ակտիվների, իրավունքների, պարտավորությունների, ցուցանիշների կամ չափերի հետ կապված այլ ածանցյալ պայմանագրերը, որոնք ունեն ածանցյալ ֆինանսական գործիքների բնութագրեր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրանք թույլատրված են կարգավորվող շուկայում առևտրին, դրանցով պարտավորությունների փոխադարձ քլիրինգը և վերջնահաշվարկն իրականացվում է հաշվարկային համակարգի միջոցով, կամ այդպիսի պայմանագրերը ենթակա են պարբերական լրացուցիչ ապահովման պահանջի.
    4) ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք է համարվում այն ածանցյալ ֆինանսական գործիքը, որը թույլատրված է կարգավորվող շուկայում առևտրին.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

5) դեպոզիտար ստացական է համարվում օտարերկրյա թողարկողի բաժնետոմսերի, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ փաստաթղթերի, պարտատոմսերի կամ պարտքային այլ արժեթղթերի հիման վրա թողարկված այն արժեթուղթը, որը դրա սեփականատիրոջն իրավունք է տալիս իրականացնել դրա հիմքում ընկած արժեթղթերով ամրագրված իրավունքները.
    6) բաժնային արժեթղթեր են համարվում՝
    ա. բաժնետոմսը, բաժնետոմսերով ամրագրված իրավունքներին համարժեք իրավունքներ տվող այլ արժեթուղթը,
    բ. սույն կետի «ա» ենթակետով սահմանված արժեթղթերի վրա հիմնված դեպոզիտար ստացականը,
    գ. ցանկացած այլ արժեթուղթ, որն իրավունք է տալիս ձեռք բերել սույն կետի «ա» ենթակետով սահմանված արժեթղթերը փոխարկման, փոխանակման կամ այլ իրավունքների իրականացման եղանակով և թողարկվել է սույն կետի «ա» ենթակետով սահմանված արժեթղթերի թողարկողի կամ նրանց խմբի անդամ թողարկողի կողմից: Բաժնային արժեթղթերը միայն անվանական են.
    7) ոչ բաժնային արժեթուղթ է համարվում ցանկացած այն արժեթուղթը, որը, սույն հոդվածի 6-րդ կետի համաձայն, չի համարվում բաժնային.
    8) արժեթղթերի առաջարկ է համարվում անձանց ուղղված ցանկացած ձևի հաղորդակցությունը, որն արժեթուղթը վաճառելու առաջարկ կամ արժեթուղթը գնելու առաջարկ անելու հրավեր է պարունակում.
    9) արժեթղթերի հրապարակային առաջարկ է համարվում որակավորված ներդրող չհանդիսացող 100-ից ավելի անձանց կամ անորոշ թվով անձանց ուղղված արժեթղթերի առաջարկը.
    10) արժեթղթի նույն դասը ներառում է տվյալ թողարկողի այն բոլոր արժեթղթերը, որոնք էապես նույն բնույթն ունեն և որոնց սեփականատերերին վերապահվում են էապես նույն իրավունքներն ու արտոնությունները.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  3

11) առաջարկի ծրագիր է համարվում թողարկողի իրավասու կառավարման մարմնի ընդունած փաստաթուղթը, որի հիման վրա թողարկողը նախատեսում է որոշակի ժամանակահատվածի ընթացքում իրականացնել նույն տեսակի և (կամ) դասի ոչ բաժնային արժեթղթերի շարունակական թողարկումներ: Թողարկումները համարվում են շարունակական, եթե տասներկու ամսվա ընթացքում տեղի է ունենում նույն տեսակի և (կամ) դասի արժեթղթերի առնվազն երկու թողարկում: Սույն մասի իմաստով նույն տեսակին են պատկանում նաև այն արժեթղթերը, որոնցով հավաստվող իրավունքներն էապես նույն բնույթն ունեն, սակայն տարբեր են մարման կամ այլ վճարումների ստացման առաջնահերթության, դրանցով վճարվող գումարի չափի և մարման ժամկետների պայմաններով.
    12) ազդագիր է համարվում թողարկողի և նրա արժեթղթերի վերաբերյալ սույն օրենքով և դրա հիման վրա ընդունված նորմատիվ իրավական ակտերով սահմանված տեղեկություններ պարունակող փաստաթուղթը, որի հիման վրա իրականացվում է արժեթղթերի հրապարակային առաջարկը և (կամ) թույլտվությունը կարգավորվող շուկայում առևտրին.
    13) թողարկող է համարվում այն անձը, որն արժեթուղթ է թողարկում (թողարկել) կամ իր անունից արժեթուղթ թողարկելու առաջարկություն է անում.
    14) հաշվետու թողարկող է համարվում այն թողարկողը, որի կողմից թողարկված որևէ դասի արժեթուղթը թույլատրված է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կարգավորվող շուկայում առևտրին.
    15) օտարերկրյա թողարկող է համարվում ոչ ռեզիդենտ թողարկողը: Ռեզիդենտությունը կիրառվում է ըստ «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում սահմանված նշանակության.
    16) արժեթուղթ թողարկելն անձի գործողությունների ամբողջությունն է՝ ուղղված նույն դասի արժեթղթերի համախմբի առաջացմանը: Արժեթղթերի թողարկումը թողարկողի միևնույն որոշման հիման վրա, սակայն տարբեր ժամանակահատվածներում (սերիաներով) համարվում է մեկ թողարկում.
    17) արժեթղթի վաճառք է համարվում տվյալ արժեթղթի առուվաճառքի, փոխանակման կամ հատուցելի ցանկացած այլ գործարքը.