Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 199 Գործառնական ռիսկերի կառավարումը. 1. Կենտրոնական դեպոզիտարիան պետք է այնպես կազմակերպի հաշվարկային համակարգի գործունեությունը, որպեսզի փոխանցման հանձնարարականների կատարման ժամանակ տվյալների հավաքագրումը, մշակումը և փոխանցումը և այլ անհրաժեշտ գործընթացներն ապահովեն փոխանցման հանձնարարականների կատարումը՝ դրանցում նշված պայմաններին և Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններին համապատասխան. 2. Գործառնական ռիսկերի կառավարման նպատակով Կենտրոնական դեպոզիտարիան պետք է ներդնի արդյունավետ ներքին հսկողության ընթացակարգեր. 3. Կենտրոնական դեպոզիտարիան, նրա մարմինները, դրանց ղեկավարները և աշխատակիցները պարտավոր են պահպանել և երրորդ անձանց հասանելի չդարձնել այն տեղեկատվությունը, որը նրանք ձեռք են բերել իրենց պաշտոնական պարտականությունների կատարման կամ Կենտրոնական բանկի հետ համագործակցության կապակցությամբ, եթե այն ենթակա չէ հրապարակման կամ այլ անձանց տրամադրման` օրենքի, այլ իրավական ակտերի կամ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոնների համաձայն: |