FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  8

Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և օտարերկրյա պետությունների, հատուկ ծառայությունների, իրավապահ մարմինների ու կազմակերպությունների հետ.
1. Արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններն իրենց իրավասությունների շրջանակներում համագործակցում են Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների հետ.
2. Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում աջակցում են արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններին.
3. Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների և օտարերկրյա պետությունների հատուկ ծառայությունների իրավապահ մարմինների և կազմակերպությունների, ինչպես նաև վերպետական միավորումների ու միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, ոլորտային համագործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի, իսկ բացառիկ դեպքերում՝ վարչապետի հանձնարարությամբ կամ համաձայնությամբ՝ փոխադարձության հիման վրա: