FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  21

Տեղեկություններ տրամադրելու պարտականությունը և օրենքով պահպանվող գաղտնիքի պահպանումը հանձնաժողովի կողմից.
1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են հանձնաժողովիուղղ. դիմելու դեպքում տասնօրյա ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկություններ, բացառությամբ եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա.
2. Հանձնաժողովը պարտավոր է օրենքով նախատեսված դեպքերում և կարգով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններիուղղ. դիմելու դեպքում տասնօրյա ժամկետում ներկայացնել վերջիններիս՝ օրենքով նախատեսված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ՝ հանձնաժողովին կամ հանրային ծառայությունների ոլորտին առնչվող փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկություններ, եթե այլ ժամկետ սահմանված չէ օրենքով, կամ ավելի երկար ժամկետ նշված չէ դիմողի կողմից։ Այն պարագայում, երբ պահանջվող փաստաթղթերը, նյութերը կամ այլ տեղեկությունները պարունակում են օրենքով պահպանվող գաղտնիք, ապա դրանք տրամադրվում են, եթե պահանջող մարմինն ունի դրանք ստանալու իրավասություն.
3. Լրացուցիչ ուսումնասիրություն պահանջող դեպքերում սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված փաստաթղթերը, նյութերը և այլ տեղեկությունները դիմողին են տրամադրվում դիմումն ստանալու պահից երեսնօրյա ժամկետում, որի մասին դիմումն ստանալու պահից տասնօրյա ժամկետում դիմողը գրավոր տեղեկացվում է.
4. Կարգավորվող անձինք պարտավոր են հանձնաժողովի սահմանած ժամկետում ներկայացնել օրենքով նախատեսված` հանձնաժողովի լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթեր, նյութեր և այլ տեղեկություններ, բացառությամբ եթե դրանց տրամադրումն արգելված է օրենքով.
5. Կարգավորվող անձի հիմնավոր միջնորդության դեպքում սույն հոդվածի 4-րդ մասում նշված ժամկետը հանձնաժողովի կողմից կարող է երկարաձգվել, բացառությամբ այն դեպքերի, երբ ժամկետը սահմանված է օրենքով.
6. Առևտրային, բանկային, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկությունները, որոնք ստացվել են սույն օրենքով և ճյուղային օրենքներով սահմանված լիազորությունների կատարման ժամանակ, հանձնաժողովի կողմից պահպանվում են օրենքով սահմանված կարգով:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ

article  21

7. Հանձնաժողովի անդամները և աշխատողներն իրավունք չունեն հրապարակելու կամ այլ կերպ տարածելու, ինչպես նաև իրենց պաշտոնեական լիազորություններից դուրս կամ դրանց չարաշահմամբ ցանկացած նպատակով օգտագործելու իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս ստացած գաղտնի տեղեկությունները.
8. Սույն հոդվածի 6-րդ մասում նշված տեղեկությունների հրապարակման դեպքում կարգավորվող անձին և սպառողին հասցված վնասը ենթակա է հատուցման Հայաստանի Հանրապետության կողմից՝ օրենսդրությամբ սահմանված կարգով: