FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  37

ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԳՆԵԼԸ ԿԱՄ ՁԵՌՔ ԲԵՐԵԼԸ, ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՁԻՆ ՎԱՐԿԱՎՈՐԵԼՈՒ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄԸ.
1. Բանկի կողմից իր բաժնետոմսերը զեղչելը, գնելը կամ հատուցմամբ այլ կերպ ձեռք բերելը, դրանք գրավ ընդունելով վարկ տալը արգելվում է, բացառությամբ սույն օրենքի 36-րդ հոդվածի վեցերորդ մասին համապատասխան՝ բանկի կողմից իր բաժնետոմսերը (բաժնեմասերը, փայերը) ձեռք բերելու դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ բանկի բաժնետոմսերը գրավ ընդունելը կամ ձեռք բերելը անհրաժեշտ է տվյալ բանկի նկատմամբ նախկինում ծագած պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով հնարավոր կորուստները կանխելու համար, ընդ որում, բանկը պարտավոր է տվյալ բաժնետոմսերը սեփականության իրավունքով ձեռք բերելու պահից երկու ամսվա ընթացքում իրացնել դրանք.
2. Կենտրոնական բանկը, հաշվի առնելով արժեթղթերի շուկայում տիրող իրավիճակը, ինչպես նաև տվյալ բանկի ֆինանսական վիճակը, կարող է հիշյալ բաժնետոմսերն առավել բարենպաստ պայմաններով օտարելու նպատակով սույն հոդվածի առաջին մասով սահմանված ժամկետը երկարացնել ևս վեց ամսով.
3. Բանկին արգելվում է փոխառուին կամ նրա հետ փոխկապակցված անձանց բանկի կանոնադրական հիմնադրամում մասնակցության ձեռքբերման նպատակով վարկեր կամ այլ փոխառություններ տրամադրելը, ինչպես նաև երաշխավորել կամ երաշխիք տալ երրորդ անձից վարկ կամ փոխառություն ստանալու համար: Սույն հոդվածի խախտմամբ կնքված գործարքներն առ ոչինչ են: