FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  83

Հայտարարատուն.
1. Որպես մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ՝
    1) անդամ պետության անձը՝ որն օտարերկրյա անձի կետ կնքված այն գործարքի կողմերից է, որի հիման վրա ապրանքները տեղափոխվում են Միության մաքսային սահմանով. որի անունից և (կամ) որի հանձնարարությամբ կնքվել է սույն ենթակետի երկրորդ պարբերության մեջ նշված գործարքը. որն ունի ապրանքների տիրապետման, օգտագործման և (կամ) տնօրինման իրավունք, եթե ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են այն գործարքի շրջանակներից դուրս, որի կողմերից մեկն օտարերկրյա անձ է. որը Միության մաքսային տարածքում գտնվող օտարերկրյա ապրանքների մասով օտարերկրյա անձի կամ անդամ պետության անձի հետ կնքված գործարքի կողմերից է. որը «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտագրման ժամանակ առաքողն (էքսպեդիտորն) է.
    2) օտարերկրյա անձը՝ որն անդամ պետության տարածքում սահմանված կարգով ստեղծված և (կամ) գրանցված ներկայացուցչություն կամ մասնաճյուղ ունեցող կազմակերպություն է միայն այն ապրանքները մաքսային ընթացակարգերով հայտագրելիս, որոնք տեղափոխվում են այդ ներկայացուցչության կամ մասնաճյուղի սեփական կարիքների համար. որն ապրանքների սեփականատերն է, եթե ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են օտարերկրյա անձի և անդամ պետության անձի միջև կնքված գործարքի շրջանակներից դուրս. որն ունի ապրանքների տիրապետման և օգտագործման իրավունք, եթե ապրանքները Միության մաքսային սահմանով տեղափոխվում են օտարերկրյա անձի և անդամ պետության անձի միջև գործարքի շրջանակներից դուրս՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի, «ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգի, հատուկ մաքսային ընթացակարգի հայտագրման դեպքում.
    3) Միության մաքսային տարածքում տեղակայված դիվանագիտական ներկայացուցչությունները, հյուպատոսական հիմնարկները, պետությունների՝ միջազգային կազմակերպություններին կից ներկայացուցչությունները, միջազգային կազմակերպությունները կամ դրանց ներկայացուցչությունները, այլ կազմակերպություններ կամ դրանց ներկայացուցչությունները.
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  83

4) փոխադրողը, այդ թվում՝ մաքսային փոխադրողը՝ «մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգի հայտագրման դեպքում.
    5) օտարերկրյա այն անձը, որը, երրորդ կողմի հետ անդամ պետության միջազգային պայմանագրին համապատասխան, ստացել է այդ միջազգային պայմանագրով նախատեսված փաստաթուղթ, որն այդ անձին տալիս է Միության մաքսային տարածքում գտնվող ապրանքները Միության մաքսային տարածքից արտահանելու իրավունք՝ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի, «վերաարտահանում» մաքսային ընթացակարգի, «արտահանում» մաքսային ընթացակարգի հայտագրման դեպքում.
2. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող է սահմանվել, որ որպես ապրանքների հայտարարատու կարող է հանդես գալ անդամ պետության անձը, որը մեկ անդամ պետության անձանց միջև կնքված այն գործարքի կողմերից է, որի հիման վրա ապրանքներն արտահանվում են Միության մաքսային տարածքից.
3. Անդամ պետությունների օրենսդրությամբ կարող են սահմանվել սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերից և պայմաններից տարբեր այլ դեպքեր և պայմաններ, որոնց ժամանակ այդ անդամ պետության հարկային օրենսդրությամբ սահմանված կարգով անդամ պետության տարածքում գրանցված մասնաճյուղ ունեցող օտարերկրյա անձը կարող է հանդես գալ որպես ապրանքների հայտարարատու.
4. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու այն դեպքերը, երբ սույն հոդվածի 1-ին կետի 2-րդ ենթակետի երրորդ պարբերության մեջ նշված օտարերկրյա անձը չի կարող հանդես գալ որպես ապրանքների հայտարարատու:
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ

article  83

5. Այն լրացուցիչ պայմանները, որոնց պահպանման դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք կարող են հանդես գալ որպես առանձին մաքսային ընթացակարգերով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ, ինչպես նաև այլ անձինք և այն պայմանները, որոնց պահպանման դեպքում այդ անձինք կարող են հանդես գալ որպես նշված ապրանքների հայտարարատուներ, սահմանվում են սույն Օրենսգրքով: Այն լրացուցիչ պայմանները, որոնց պահպանման դեպքում սույն հոդվածի 1-ին կետում նշված անձինք կարող են հանդես գալ որպես հատուկ մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների հայտարարատուներ, ինչպես նաև այլ անձինք և այն պայմանները, որոնց պահպանման դեպքում այդ անձինք կարող են հանդես գալ որպես նշված ապրանքների հայտարարատուներ, սահմանվում են Հանձնաժողովի կողմից և անդամ պետությունների օրենսդրությամբ՝ Հանձնաժողովի կողմից նախատեսված դեպքերում.
6. Սույն Օրենսգրքին համապատասխան՝ մաքսային հայտարարագրման և (կամ) առանց մաքսային ընթացակարգերով ձևակերպելու բացթողման ենթակա ապրանքների հայտարարատուներ կարող են հանդես գալ սույն Օրենսգրքի 260-րդ հոդվածի 6-8-րդ կետերով, 278-րդ հոդվածի 2-րդ կետով և 281-րդ հոդվածի 8-րդ կետով նախատեսված անձինք: