Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՄԱՔՍԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ article 377 Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման գործընթացի կազմակերպումը. 1. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման գործընթացը ներառում է՝ 1) մաքսային հսկողության օբյեկտների, իրականացված մաքսային գործառնությունների և ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ հետո անցկացված մաքսային հսկողության արդյունքների մասին տեղեկատվության հավաքումը և մշակումը. 2) ռիսկի գնահատումը. 3) ռիսկի ցուցիչի նկարագրումը. 4) ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների և այդ միջոցների կիրառման կարգի սահմանումը. 5) ռիսկերի պրոֆիլների մշակումը և հաստատումը. 6) մաքսային հսկողության օբյեկտների ընտրությունը. 7) ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառումը. 8) ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների կիրառման արդյունքների վերլուծությունը և հսկողությունը. 2. Ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցների տարբերակված կիրառման նպատակներով մաքսային մարմինները կարող են իրականացնել մաքսային գործառնություններ կատարող անձանց դասակարգում ըստ կատեգորիաների՝ դրանք ռիսկի մակարդակի ցածր, միջին կամ բարձր կատեգորիաների թվին դասելու միջոցով. 3. Ռիսկերի կառավարման գործընթացի իրականացման ժամանակ մաքսային մարմիններն առավելապես օգտագործում են տեղեկատվական համակարգերը և տեղեկատվական տեխնոլոգիաները. 4. Մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման գործընթացն իրականացվում է անդամ պետությունների՝ մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությանը համապատասխան. 5. Ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը գաղտնի է և ենթակա չէ հրապարակման՝ բացառությամբ անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանվող դեպքերի. 6. Հանձնաժողովն իրավունք ունի սահմանելու ռիսկերի այն ոլորտները, որոնց նկատմամբ մաքսային մարմիններին հանձնարարվում է հաստատել ռիսկերի պրոֆիլը և ռիսկերի նվազեցմանն ուղղված միջոցներ կիրառել: |