Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 64 Ծառայողների կադրերի ռեզերվը. 1. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 62-րդ հոդվածի առաջին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ծառայողները. 2. Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում ծառայողի մեկանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է (բացառությամբ սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված դեպքերի), բայց ոչ ավելի, քան համապատասխան խմբի համար սահմանված ծառայության առավելագույն ժամկետի լրանալը. 3. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու առաջին չորս ամիսների համար ծառայողին վճարվում է նրա զբաղեցրած վերջին պաշտոնի համար սահմանված պաշտոնային դրույքաչափը: Այն դեպքում, երբ փրկարար ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու ընթացքում ծառայողն անձնական նախաձեռնությամբ ազատվում է ծառայությունից, ապա փրկարար ծառայության ծառայողի վարձատրությունն իրականացվում է կադրերի ռեզերվում փաստացի գտնվելու ժամանակաշրջանին համապատասխան. 4. Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս վիրավորված, անհայտ կորած, գերի ընկած ծառայողները գրանցվում են փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում մինչև 3 տարի ժամկետով: Նշված ծառայողների վարձատրությունն իրականացվում է կառավարության սահմանած կարգով. 5. Սույն օրենքի հիման վրա փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գտնվելու և ռեզերվից հանելու կարգը սահմանում է կառավարությունը. 6. Փրկարար ծառայության կադրերի ռեզերվը վարվում է «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով: |