FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  145

«Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի բովանդակությունը.
1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 28-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան.
2. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 211-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել Միության ապրանքների այն կատեգորիաները, որոնք ազատ պահեստում տեղակայելու համար պարտադիր ձևակերպվում են «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով.
3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 211-րդ հոդվածի 12-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել օտարերկրյա այն ապրանքների կատեգորիաները և ցանկերը, որոնց նկատմամբ Հայաստանի Հանրապետության տարածքում չի կիրառվում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգը: