Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 110 Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների բացահայտումը և հաշվառումը. 1. Առանց ծնողական խնամքի մնացած և այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս հիմնական պատասխանատուն համարվում են համայնքի ղեկավարը և համայնքում գործող մասնագիտացված սոցիալական աշխատողները, որոնց այդ հարցում աջակցում են ուսումնական, բժշկական կամ երեխայի խնամք իրականացնող կազմակերպությունները և դրանց պաշտոնատար անձինք, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձինք. 1.1. Սույն հոդվածի 1-ին մասում նշված կազմակերպությունների պաշտոնատար այն անձինք, որոնք տեղեկություններ ունեն փաստացի առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխայի մասին, պարտավոր են այն պահից, երբ նրանց հայտնի է դարձել այդ տեղեկատվությունը, անհապաղ այն հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմնին` ըստ երեխայի փաստացի գտնվելու վայրի. 1.2. Առանց ծնողական խնամքի մնացած կամ այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխա բացահայտելիս խնամակալության և հոգաբարձության մարմինն անհապաղ իրականացնում է այլընտրանքային խնամքի կարիք ունեցող երեխայի և ընտանիքի՝ օրենսդրությամբ սահմանված գնահատում և դեպքի ուսումնասիրություն. 2. Շուրջօրյա խնամք տրամադրող կազմակերպությունների (որտեղ գտնվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաները) ղեկավարները պարտավոր են, սկսած այն օրից, երբ նրանց հայտնի է դարձել, որ երեխան կարող է ընտանիքում դաստիարակության հանձնվել, եռօրյա ժամկետում այդ մասին հաղորդել խնամակալության և հոգաբարձության մարմին՝ ըստ տվյալ կազմակերպության գտնվելու վայրի։ |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 110 3. Խնամակալության և հոգաբարձության մարմիններն իրականացնում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառում՝ տեղեկատվությունը մուտքագրելով տեղեկատվական համակարգ և այդ մասին եռօրյա ժամկետում հայտնելով մարզպետի աշխատակազմին, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանին: Մարզպետի աշխատակազմը, իսկ Երևան քաղաքում՝ Երևանի քաղաքապետարանը, ուսումնասիրելով առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և նրանց թվին պատկանող անձանց կարգավիճակի հաշվառման հիմքերը, երեք աշխատանքային օրվա ընթացքում հաստատում է կարգավիճակը և այդ մասին հայտնում է սոցիալական պաշտպանության ոլորտի պետական լիազոր մարմնին: Առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հաշվառումն իրականացնելու կարգը և հաշվառման տեղեկանքի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը. 4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նշված կազմակերպությունների ղեկավարները և պաշտոնատար անձինք իրենց պարտականությունները չկատարելու, ակնհայտորեն ոչ հավաստի տեղեկություններ ներկայացնելու, ինչպես նաև այնպիսի գործողություններ կատարելու համար, որոնք ուղղված են երեխային դաստիարակության նպատակով ընտանիք հանձնելուց թաքցնելուն, պատասխանատվություն են կրում օրենքով սահմանված կարգով. 5. Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված, այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև այլընտրանքային խնամքի կարիք ունեցող այլ երեխաների բացահայտման առանձնահատկությունները, այդ գործընթացում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների և իրավաբանական անձանց համագործակցությունը, ինչպես նաև երեխաների ու նրանց վերաբերյալ տվյալների փոխանցման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: |