Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 263 2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում խնամակալության և հոգաբարձության մարմնի կողմից դատարան է ներկայացվում Հայաստանի Հանրապետության մարզպետի աշխատակազմի (Երևանի քաղաքապետարանի) եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին՝ նշելով որդեգրվող երեխայի և որդեգրողի (որդեգրողների) անձնական շփումների փաստի վերաբերյալ տեղեկություններ. 2.2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում Կենտրոնական մարմնի կողմից դատարան է ներկայացվում Կենտրոնական մարմնի եզրակացությունը՝ որդեգրման հիմնավորվածության և այդ որդեգրումը որդեգրվող երեխայի շահերին համապատասխանելու մասին. 3. Անհրաժեշտության դեպքում դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխայի ծնողներին (ծնողին) կամ այլ օրինական ներկայացուցիչներին և այլ շահագրգիռ անձանց: Սույն մասում նշված դեպքում ծնողների (ծնողի) ներգրավվածության ապահովումը հնարավոր է, եթե նրանք չեն հրաժարվել երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով չեն զրկվել ծնողական իրավունքներից. 4. Որդեգրման գործերով դատական քննությունն անցկացվում է դռնփակ, որի մասին որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելիս. 4.1. Դատարանը վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ երկամսյա ժամկետում. 5. Որդեգրման գործով եզրափակիչ դատական ակտը չի հրապարակվում: |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 263 Դիմումի քննությունը. 1. Երեխաների որդեգրումը հաստատելու մասին գործերը դատարանը քննում է՝ 1) որդեգրել ցանկացող անձի ու խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից երեխաներ որդեգրելու դեպքում. 2) որդեգրել ցանկացող անձի ու «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայով նախատեսված՝ Կառավարության նշանակած կենտրոնական մարմնի պարտադիր մասնակցությամբ՝ օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխաներ որդեգրելու դեպքում. 1.1. Անհրաժեշտության դեպքում, ելնելով երեխայի լավագույն շահից, դատարանը գործի քննությանը կարող է ներգրավել որդեգրվող երեխային. 1.2. Անկախ որդեգրման գործով երեխայի անմիջական մասնակցությունից՝ որդեգրվող երեխան իրավունք ունի ազատ արտահայտելու իր կարծիքը, որը դատարանը հաշվի է առնում երեխայի տարիքին և հասունության մակարդակին համապատասխան: Կարծիքը կարող է ներկայացվել գրավոր, բանավոր կամ տեսաձայնագրությամբ: Երեխայի կարծիքը վերարտադրելիս կամ լսելիս դատարանը ներգրավում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի: Երեխայի գրավոր կարծիքը ներկայացվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի գրավոր կարծիքի հետ միասին, իսկ բանավոր և տեսաձայնագրությամբ ներկայացվող կարծիքն ուղեկցվում է մանկական հոգեբանի կամ սոցիալական աշխատողի բանավոր կամ տեսաձայնագրությամբ կարծիքով, որի մասին համապատասխան նշում կատարվում է արձանագրության մեջ. 2. Որդեգրվող երեխային դատարանը հարցեր է ուղղում՝ որդեգրման վերաբերյալ երեխայի կարծիքը պարզելու համար։ |