FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  251

Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը.
1. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը համապատասխան առաջարկ ստացած կամ այլ անձի ներգրավմամբ նախապես անհատականացված կաշառքի առարկան հետաքննության մարմնի վերահսկողության ներքո ստանալն է կամ կաշառքը պահանջած կամ նրա նշած անձին փոխանցելը.
2. Կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը կարող է կատարվել միայն կաշառք ստանալու կամ կաշառք տալու հանցագործության բացահայտման համար, բացառապես կաշառք ստանալու կամ կաշառք տալու առաջարկ ստացած անձի արժանահավատ ցուցմունքի հիման վրա.
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված «կաշառք ստանալ» և «կաշառք տալ» հասկացությունները սույն օրենսգրքում օգտագործվում են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-220-րդ, 258-րդ, 272-276-րդ, 435-440-րդ, 477-րդ, 496-րդ և 497-րդ հոդվածներով սահմանված իմաստով.
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված գաղտնի քննչական գործողության ընթացքը և արդյունքները հավաստվում են բացառապես տեսաձայնագրման միջոցով: