Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 ՀԵՐԹԱԿԱՆ ԱՐՁԱԿՈՒՐԴԸ. 1. Հերթական արձակուրդի տևողությունը սահմանվում է` 1) մինչև 15 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 30 օր. 2) 15-25 օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 40 օր. 3) 25 և ավելի օրացուցային տարի ծառայած ծառայողների համար` 45 օր. 1.1. Հերթական արձակուրդը ծառայողի ցանկությամբ կարող է տրվել մաս-մաս, սակայն ոչ ավելի, քան երկու մասով. 2. Հերթական արձակուրդից ծառայողին հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում` ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող պաշտոնատար անձի հրամանով: Այդ դեպքում արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են նույն տարում, եթե դրանք կազմում են 15 օր և ավելի: Արձակուրդի չօգտագործած օրերը ծառայողի ցանկությամբ միացվում են հաջորդ տարվա հերթական արձակուրդի օրերին. 3. Հերթական արձակուրդի ժամանակը որոշելիս նախապատվությունը տրվում է` 1) մարտական գործողությունների մասնակիցներին. 2) մինչև 16 տարեկան 3 և ավելի երեխա ունեցողներին. 3) հաշմանդամություն ունեցող ամուսին կամ երեխա ունեցողներին. 4. Հերթական արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով` հիմք ընդունելով բուժող բժշկի և բուժհիմնարկի պետի (գլխավոր բժշկի) համապատասխան տեղեկանքը: Սույն մասում նշված տեղեկանքն այլ բուժհիմնարկի կողմից տրվելու դեպքում հավաստվում է ազգային անվտանգության մարմինների ռազմաբժշկական ծառայության կողմից. 5. Ազգային անվտանգության մարմինների ծառայողների ծառայության ընդունվելու և ծառայությունից արձակվելու տարում հերթական արձակուրդը հաշվարկվում է օրենքով հասանելիք արձակուրդի ընդհանուր տևողությունը տասներկուսի բաժանելու և ստացված օրերը լրիվ ծառայած ամիսների թվով բազմապատկելու միջոցով: Ընդ որում, ոչ լրիվ ամիսներն ու օրերը կլորացվում են ավելացման եղանակով: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 38 6. Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում ազգային անվտանգության մարմինների ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի` հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդի: Արձակուրդի չօգտագործած օրերը տրամադրվում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով: Ռազմական դրություն հայտարարվելու դեպքում կին ծառայողի՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդը կարող է ընդհատվել նրա գրավոր համաձայնությամբ: |