FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  60.3

Իրավաբանական անձանց իրական շահառուների բացահայտումը.
1. Հայաստանի Հանրապետության տարածքում գրանցված իրավաբանական անձը պարտավոր է սույն օրենքով նախատեսված պատշաճ ուսումնասիրության արդյունքներով գործակալություն ներկայացնել իր իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր.
2. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրում ներառվում են տեղեկություններ՝
    1) իրավաբանական անձի անունից հայտարարագիրը ներկայացնող անձի վերաբերյալ (անունը, ազգանունը և պաշտոնը).
    2) իրավաբանական անձի բաժնետոմսերի ցուցակման կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրման (այսուհետ՝ ցուցակման) վերաբերյալ․ 3) իրավաբանական անձն ամբողջությամբ վերահսկող իրավաբանական անձի բաժնետոմսերի ցուցակման վերաբերյալ, ցուցակված բաժնետոմսերով իրավաբանական անձի վերաբերյալ (իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները և դրա գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը), ինչպես նաև այդպիսի իրավաբանական անձի մասնակցության ծավալների վերաբերյալ․ 4) իրավաբանական անձի կանոնադրական կապիտալում պետության, համայնքի կամ միջազգային կազմակերպության մասնակցության ծավալների վերաբերյալ․ 5) իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ (անունը, ազգանունը, քաղաքացիությունը, ծննդյան ամսաթիվը, անձը հաստատող փաստաթղթի տվյալները, ՀԾՀ, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ առկայության դեպքում, իրական շահառու դառնալու ամսաթիվը)․ 6) անձի իրական շահառու հանդիսանալու հիմքերի վերաբերյալ և իրավաբանական անձին առանձին կամ իր հետ փոխկապակցված ֆիզիկական կամ իրավաբանական անձի հետ համատեղ վերահսկելու վերաբերյալ.
    7) միջանկյալ իրավաբանական անձանց վերաբերյալ (իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները և դրա գործադիր մարմնի ղեկավարի անունը և ազգանունը)։
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  60.3

3. Ցուցակված բաժնետոմսերով առևտրային կազմակերպությունները կամ այնպիսի առևտրային կազմակերպությունները, որոնց ամբողջությամբ վերահսկում է ցուցակված բաժնետոմսերով մեկ այլ առևտրային կազմակերպություն, ներկայացնում են միայն սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 7-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, եթե իրավաբանական անձի բաժնետոմսերը ցուցակված են կարգավորվող շուկայում, որտեղ իրական շահառուների բացահայտման չափանիշները համարժեք են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված չափանիշներին.
4. Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ենթակա է ներկայացման սույն օրենքով սահմանված կարգով իրավաբանական անձի գրանցման պահից 40 օրվա ընթացքում։ Իրական շահառուների վերաբերյալ տվյալների փոփոխման դեպքում դրանք ենթակա են հայտարարագրման իրավաբանական անձին հայտնի դառնալուց հետո՝ անմիջապես, բայց ոչ ուշ, քան 40 օրվա ընթացքում.
5. Անկախ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետներից՝ մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը իրավաբանական անձը պարտավոր է գործակալություն ներկայացնել՝
    1) հաստատում առ այն, որ իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագիրը պարունակում է արդիական տեղեկություններ նախորդ տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, կամ 2) փոփոխված տեղեկություններ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ.
6. Իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ձևը, դրա լրացման և ներկայացման կարգը, իրական շահառուների վերաբերյալ գործակալություն ներկայացված վերջին հայտարարագրի հաստատման կարգը, իրական շահառուների բացահայտման համարժեք չափանիշներով կարգավորվող շուկաների ցանկը սահմանում է Նախարարը։ Սույն մասով նախատեսված հայտարարագրի լրացման կարգում Նախարարը կարող է նաև սահմանել «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի ներկայացման պարտականություն ունեցող ոչ ռեզիդենտ իրավաբանական անձանց կողմից հայտարարագրի լրացման առանձնահատկությունները։