FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  57

Հիմնական և լրացուցիչ պատիժները.
1. Հանրային աշխատանքները, ազատության սահմանափակումը, կարճաժամկետ ազատազրկումը, կարգապահական գումարտակում պահելը, ազատազրկումը և ցմահ ազատազրկումը կիրառվում են միայն որպես հիմնական պատիժներ.
2. Պատվավոր կամ զինվորական կոչումից, կարգից, աստիճանից, որակավորման դասից կամ պետական պարգևից զրկելը և օտարերկրյա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության տարածքից վտարելը կիրառվում են միայն որպես լրացուցիչ պատիժներ.
3. Տուգանքը, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը և զինվորական ծառայության մեջ սահմանափակումը կիրառվում են և՛ որպես հիմնական, և՛ որպես լրացուցիչ պատիժներ.
4. Մեկ հանցագործության համար կարող է նշանակվել միայն մեկ հիմնական պատիժ: Հիմնական պատժին կարող է միացվել մեկ կամ մի քանի լրացուցիչ պատիժ: