Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 83 Դատապարտյալի՝ հեռախոսակապից և տեսազանգից օգտվելը. 1. Դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից և տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ պետական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից և տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին։ Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տևողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում այն կարող է երկարաձգվել ևս 10 րոպեով. 2. Դատապարտյալն իր ցանկությամբ հեռախոսակապից և տեսազանգից լրացուցիչ օգտվելու իրավունք կարող է ստանալ քրեակատարողական հիմնարկ ընդունվելուց հետո, ինչպես նաև բացառիկ հանգամանքների դեպքում. 3. Կալանավորված անձանց և դատապարտյալների միջև հեռախոսակապն ու տեսազանգն արգելվում է. 4. Քրեակատարողական հիմնարկում հեռախոսակապը և տեսազանգը կարող են տեղի ունենալ քրեակատարողական հիմնարկի ներկայացուցչի տեսողական հսկողությամբ՝ բացառելով խոսակցությունը լսելը։ |