FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԻ ՄԱՍԻՆ

article  11.26

Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը.
1. Փաստահավաք հանձնաժողովի աշխատանքներն իրականացվում են նիստերի միջոցով.
2. Փաստահավաք հանձնաժողովի նիստերը գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան երեք ամիսը մեկ: Փաստահավաք հանձնաժողովի նիստը հրավիրում է Փաստահավաք հանձնաժողովի նախագահը՝ իր նախաձեռնությամբ կամ Փաստահավաք հանձնաժողովի առնվազն երկու անդամի պահանջով: Փաստահավաք հանձնաժողովի գործունեության կարգը հաստատում է Կառավարությունը.
3. Նիստն իրավազոր է, եթե դրան ներկա է Փաստահավաք հանձնաժողովի անդամների կեսից ավելին.
4. Նիստին հրավիրված անձինք մասնակցում են համապատասխան հարցի քննարկմանը Փաստահավաք հանձնաժողովի նախագահի թույլտվությամբ.
5. Փաստահավաք հանձնաժողովը քննարկվող հարցի վերաբերյալ ընդունում է որոշում կամ եզրակացություն՝ Փաստահավաք հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ.
6. Փաստահավաք հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ քվեարկում է անձամբ՝ տվյալ որոշմանը կամ եզրակացությանը կողմ, դեմ կամ ձեռնպահ.
7. Փաստահավաք հանձնաժողովի նիստերն արձանագրվում են.
8. Փաստահավաք հանձնաժողովի որոշումները կամ եզրակացությունները դրանց ընդունման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում կարող են տեղադրվել Հանրային խորհրդի պաշտոնական համացանցային կայքում՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի պահանջների պահպանմամբ՝ ներառելով միայն հանրամատչելի անձնական տվյալներ: