FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  464.7

Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ իրականացնելու հիմքը և բացառող հանգամանքները.
1. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթն իրականացվում է, եթե առկա է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգով կազմված և ստորագրված արձանագրություն.
2. Համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ չի կարող իրականացվել, եթե՝
    1) մեղադրյալն անչափահաս է.
    2) մեղադրյալը մեղադրվում է մեկից ավելի հանցանքներ կատարելու համար.
    3) մեղադրյալին մեղսագրվող արարքի համար Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով տուգանք պատժատեսակ սահմանված չէ.
    4) մեղադրյալին մեղսագրվող արարքով վնաս է պատճառվել մասնավոր անձի շահերին.
    5) գույքային հայց է հարուցվել մեղադրյալի կամ այն անձի դեմ, որի վրա կարող է գույքային պատասխանատվություն դրվել մեղադրյալի գործողությունների համար.
    6) սույն օրենսգրքով սահմանված կարգով մեղադրական եզրակացությունը հաստատելիս հսկող դատախազն իրավական կամ փաստական հիմնավորմամբ առարկել է դրա դեմ՝ այդ մասին նշում կատարելով մեղադրական եզրակացությունը հաստատելու որոշման մեջ․ 7) մեղադրյալը գրավոր հրաժարվել է համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելուց․ 8) խախտվել է սույն օրենսգրքի 464.6-րդ հոդվածով սահմանված կարգը: