Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԻԴՐՈՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 6 ՀԻԴՐՈՕԴԵՐևՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԵՐևՈՒՅԹՆԵՐԻ և ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրավունք ունեն` ա) գործունեություն իրականացնել իրենց հիմնադիր փաստաթղթերով. բ) ստանալ վարձատրություն` հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տրվող տեղեկատվության դիմաց. գ) հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ գիտական և այլ գործունեության հեղինակային իրավունքների պաշտպանության. դ) հրաժարվել սպառողներին հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուց, եթե սպառողները խախտել են տեղեկատվություն տրամադրելու պայմանները. ե) իրականացնել օրենսդրությամբ չարգելված այլ գործունեություն: Հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվություն արտադրողները պարտավոր են` ա) հիդրոօդերևութաբանական երևույթների դիտարկումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, գործող մեթոդաբանության պահանջներին համապատասխան. բ) պահպանել հիդրոօդերևութաբանական երևույթների և պրոցեսների վերաբերյալ տեղեկատվության արտադրման, պահպանման և տրամադրման պայմանագրերի պայմանները. գ) հաշվառել և սահմանված կարգով տեղեկատվություն տրամադրել կատարված հիդրոօդերևութաբանական աշխատանքների վերաբերյալ. դ) սպառողներին տրամադրել հիդրոօդերևութաբանական բնույթի հավաստի տեղեկատվություն: |