FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  658

Վարձավճարի չափը.
1. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը պետք է նախատեսի վարձավճարի չափ: Վարձավճարի չափի մասին պայմանի բացակայության դեպքում շենքի կամ շինության վարձակալության պայմանագիրը համարվում է չկնքված: Այս դեպքում չեն կիրառվում սույն օրենսգրքի 440 հոդվածի 3-րդ կետով նախատեսված` գնի որոշման կանոնները.
2. Շենքի կամ շինության վարձակալության պայմանագրում սահմանված` շենքի կամ շինության օգտագործման վարձավճարը ներառում է հողամասի, որի վրա այն ամրակայված է, կամ դրա հետ մեկտեղ հանձնվող հողամասի համապատասխան մասի օգտագործման վճարը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով.
3. Այն դեպքում, երբ շենքի կամ շինության վարձավճարը պայմանագրում սահմանված է շենքի (շինության) տարածքի միավորի կամ դրա չափերի այլ ցուցանիշով, վարձավճարը որոշվում է` ելնելով վարձակալին հանձնված շենքի կամ շինության փաստացի չափերից: