FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՊՐԱՆՔԻ (ԱՇԽԱՏԱՆՔԻ) ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ, ՊԻՏԱՆԻՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱև ԵՐԱՇԽԻՔԱՅԻՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ.
1. Արտադրողը (կատարողը) երկարատև օգտագործման համար նախատեսված ապրանքի (աշխատանքի) համար իրավունք ունի սահմանել այնպիսի ծառայության ժամկետ, որի ընթացքում պարտավորվում է ապահովել ապրանքը (աշխատանքը) իր նշանակությամբ օգտագործելու հնարավորությունը և պատասխանատվություն կրել իր մեղքով ծագած էական խախտումների համար.
2. Արտադրողը (կատարողը) պարտավոր է ծառայության ժամկետ սահմանել երկարատև օգտագործման այն ապրանքի (աշխատանքի), այդ թվում` կոմպլեկտավորման արտադրատեսակների (մանրակների, հանգույցների, ագրեգատների) համար, որոնք սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո կարող են վնաս պատճառել սպառողի կյանքին, առողջությանը, գույքին կամ շրջակա միջավայրին: Այդպիսի ապրանքների (աշխատանքների) անվանացանկը հաստատում է կառավարությունը.
3. Սննդամթերքի, օծանելիքակոսմետիկական ապրանքների, դեղորայքի, դեղամիջոցների, դեղանյութերի, կենցաղային քիմիայի ապրանքների և նման այլ ապրանքների համար արտադրողը պարտավոր է սահմանել այնպիսի պիտանիության ժամկետ, որի ավարտից հետո ապրանքն իր նշանակությամբ օգտագործման համար պիտանի չէ: Այդպիսի ապրանքների անվանացանկը հաստատում է կառավարությունը.
4. Արգելվում է ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը) սահմանված պիտանիության ժամկետի ավարտից հետո, ինչպես նաև այն ապրանքի վաճառքը (աշխատանքի կատարումը), որի համար պետք է սահմանված լիներ ծառայության կամ պիտանիության ժամկետ, բայց չի սահմանվել.
5. Արտադրողը (կատարողը) իրավունք ունի սահմանել ապրանքի (աշխատանքի) համար երաշխիքային ժամկետ, որի ընթացքում ապրանքի (աշխատանքի) մեջ թերության հայտնաբերման դեպքում արտադրողը (կատարողը) պարտավոր է բավարարել սպառողի` սույն օրենքի 16-րդ և 27-րդ հոդվածներով սահմանված պահանջները.
6. Վաճառողն իրավունք ունի սահմանել ապրանքի համար արտադրողի կողմից սահմանված երաշխիքային ժամկետից ավելի երաշխիքային ժամկետ կամ, եթե արտադրողի կողմից երաշխիքային ժամկետ սահմանված չէ, վաճառողն իրավունք ունի սահմանել սույն օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված ժամկետներից ավելի տևական երաշխիքային ժամկետ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  6

7. Վաճառողի սահմանած երաշխիքային ժամկետի ընթացքում ապրանքի թերության հայտնաբերման դեպքում սպառողն իրավունք ունի վաճառողին ներկայացնել պահանջներ, որոնց բավարարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վաճառողի պատասխանատվությունը սահմանվում են սպառողի և վաճառողի միջև կնքված պայմանագրով: