FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  30

Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և հետգնման (մարման) վճարները.
1. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման համար գանձվող վճարները (հավելատոկոսները, զեղչատոկոսները) վճարվում են փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերող (հետգնման ներկայացնող) անձի հաշվին.
2. Փայերի (բաժնետոմսերի) տեղաբաշխման և (կամ) հետգնման (մարման) վճարների չափերը սահմանվում են ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ)` փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի նկատմամբ տոկոսի կամ հաստատագրված գումարի տեսքով: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել այդ վճարների առավելագույն չափերը.
3. Ֆոնդի եկամուտները ֆոնդի թողարկած փայերով (բաժնետոմսերով) բաշխվելու դեպքում վերջինների համար տեղաբաշխման վճար չի կարող գանձվել.
4. Ֆոնդի լուծարման (դադարեցման) դեպքում ֆոնդի ակտիվները ֆոնդի մասնակիցների միջև բաշխելու, ներառյալ` այդ ակտիվների հաշվին այլ ֆոնդի փայեր (բաժնետոմսեր) ձեռք բերելու համար, առանց իր համաձայնության ֆոնդի կառավարումն այլ կառավարչի փոխանցվելու կամ ֆոնդի տեսակը փոփոխվելու դեպքում, ինչպես նաև սույն օրենքի 26-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքում ֆոնդի մասնակցի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման պահանջ ներկայացվելիս հետգնման (մարման) վճար չի կարող գանձվել: