FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  32

Առաջին պայմանագիրը կնքելու կարգը.
1. Առաջին պայմանագիրը կնքվում է`
    1) սույն օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված քաղաքացիների հետ.
    2) շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչված բարձրագույն կրթություն ունեցող զինծառայողի հետ` սպայական դասընթաց ավարտելուց հետո` փոխադրելով սպայական կազմ.
    3) սերժանտական դասընթաց ավարտած շարքային կազմի պարտադիր զինծառայողի հետ` փոխադրելով ենթասպայական կազմ.
    4) շարքային կամ սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայություն անցնող և պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած զինծառայողի հետ.
    5) ռազմաուսումնական հաստատություն ընդունված՝ 18 տարին չլրացած քաղաքացու կամ մինչև 23 տարեկան՝ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող զինծառայողի կամ պահեստազորում հաշվառված արական սեռի կամ իգական սեռի քաղաքացու հետ` ռազմաուսումնական հաստատությունում որպես կուրսանտ գրանցելու հետ միաժամանակ: Սույն կետով սահմանված` 18 տարին չլրացած քաղաքացու հետ պայմանագիր կնքելու պարտադիր պայման են նրա օրինական ներկայացուցիչների` ծնողների, որդեգրողների կամ հոգաբարձուի գրավոր համաձայնությունը, ինչպես նաև քաղաքացու 18 տարին լրանալուց հետո վերջինիս կողմից պայմանագրի վերակնքումը: Սույն կետում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաև ուսումնառության կամ հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի համաձայն ծագող իրավական հետևանքի նախատեսումը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  32

6) պետական լիազոր մարմնի պատվերով, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ուսումնառություն անցած քաղաքացիների հետ` շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելուց հետո` փոխադրելով սպայական կամ ենթասպայական կազմ: Սույն կետում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված համապատասխան ժամկետներում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաև հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարելու դեպքում պարտավորության չկատարման համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասի համաձայն ծագող հետևանքների նախատեսումը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  32

2. Համապատասխան սպայական կամ սերժանտական դասընթացներ անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր կամ պայմանագրային զինծառայողների, ինչպես նաև ակադեմիական ուսումնառության գործուղված կամ պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական կամ բարձրագույն կամ հետբուհական կրթական ծրագրով համապատասխան ուսումնական հաստատություններում, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն ուսումնառություն անցնող՝ զինվորական ծառայության մեջ չգտնվող քաղաքացիների և (կամ) զինծառայողների հետ կնքվում է ուսումնառություն անցնելու մասին քաղաքացիաիրավական պայմանագիր, որը չի համարվում զինվորական ծառայություն անցնելու մասին պայմանագիր: Սույն մասում նշված պայմանագրում ներառման պարտադիր պայման են սույն օրենքով սահմանված ժամկետում հետուսումնական պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պարտավորության, ինչպես նաև ուսումնառության և (կամ) հետուսումնական պայմանագրային ծառայության ընթացքում համապատասխան պայմանագրի գործողությունը քաղաքացու և/կամ զինծառայողի կողմից, ինչպես նաև սույն օրենքի 22-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով վաղաժամկետ դադարեցվելու դեպքում զինվորական ծառայության մեջ չգտնվող քաղաքացիների և (կամ) զինծառայողների համար պարտավորության չկատարման արդյունքում սույն օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ կամ 4-րդ մասի համաձայն ծագող հետևանքների նախատեսումը: Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած քաղաքացիների համար սույն օրենքի 54-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված հետևանքը չի կարող ծագել պայմանագրի գործողության ընթացքում ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության հետևանքով քաղաքացու՝ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի կամ ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու կամ սույն օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատման իրավունք ձեռք բերելու կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով ազատազրկման դատապարտվելու հիման վրա պատիժ կրելու պատճառով պայմանագրի գործողությունը վաղաժամկետ դադարեցվելու դեպքերում:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

article  32

3. Առաջին պայմանագրի ժամկետը սահմանվում է`
    1) ոչ հրամանատարական շարքային խմբի զինվորական պաշտոնի նշանակվողի համար` երեք տարի, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված զինծառայողների համար՝ 5 տարի.
    2) հրամանատարական կազմի կրտսեր հրամանատարական խմբի կամ ոչ հրամանատարական կազմի կրտսեր սպայական կամ ավագ ենթասպայական կամ կրտսեր ենթասպայական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվողի համար` երեք տարի, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված զինծառայողների համար՝ 5 տարի.
    3) ռազմաուսումնական հաստատություն ընդունված զինծառայողների համար` 20 տարի.
    4) ակադեմիական ուսումնառությունը կամ պետական լիազոր մարմնի պատվերով բարձրագույն կամ հետբուհական, ներառյալ` սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն` ուսումնական հաստատություններ ավարտած անձանց համար` 2-5 տարի.
    5) պետական լիազոր մարմնի պատվերով միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ ավարտած անձանց կամ սպայական կամ սերժանտական դասընթացներ ավարտած զինծառայողների համար` 2-3 տարի.
4. Առաջին պայմանագիրը պետական լիազոր մարմնի կողմից ստորագրում են`
    1) համապատասխան պետական լիազոր մարմնի ղեկավարը` բարձրագույն հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնի նշանակվող զինծառայողների հետ.
    2) պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված պաշտոնատար անձինք` սույն մասի 1-ին կետում չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի համապատասխան խմբերի զինվորական պաշտոնի նշանակվող զինծառայողների հետ.
5. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված քաղաքացիաիրավական պայմանագրերը ստորագրում է համապատասխան պետական լիազոր մարմնի կադրային ստորաբաժանման ղեկավարը: