Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 3.1 Ածանցյալ ֆինանսական գործիքների և ֆինանսական գործարքների կարգավորման առանձնահատկությունները. 1. Եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենքով և արժեթղթերի շուկան կարգավորող այլ իրավական ակտերով, ապա սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի դրույթները տարածվում են ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների և դրանց շուկայի վրա, ինչպես նաև սույն օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերում կամ օրենքի հիման վրա ընդունված Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով նախատեսված դեպքերում՝ նաև այլ ածանցյալ ֆինանսական գործիքների և դրանց շուկայի վրա. 2. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով կարգավորելու ածանցյալ ֆինանսական գործիքները և դրանց շուկաները, եթե նշված կարգավորումների բացակայությունը կարող է հանգեցնել ֆինանսական կայունության խաթարմանը կամ ներդրողների շահերի ոտնահարմանը կամ ածանցյալ ֆինանսական գործիքների ռիսկայնության աճի կամ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության խաթարմանը. 3. Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտով սահմանել միջազգային շուկաներում լայնորեն կիրառվող ածանցյալ ֆինանսական գործիքների կամ ֆինանսական գործարքների տիպային պայմանագրեր: Սույն կետով նախատեսված տիպային պայմանագրեր կնքելիս կամ դրանց գործողության ընթացքում կողմերը կարող են տվյալ պայմանագրերի պայմանների նկատմամբ կիրառել այն պետության իրավունքը, որը սովորաբար կիրառվում է տվյալ տիպային պայմանագրերի նկատմամբ: Սույն կետին համապատասխան կիրառվելիք օտարերկրյա իրավունքի նորմը չի կիրառվում, եթե դրա կիրառման հետևանքներն ակնհայտ հակասում են Հայաստանի Հանրապետության իրավունքի իմպերատիվ նորմերին կամ Հայաստանի Հանրապետության իրավակարգի հիմունքներին (հանրային կարգին): |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 3.1 4. Կենտրոնական բանկը ստեղծում է ածանցյալ ֆինանսական գործարքների միասնական գրանցամատյան (առևտրի գրանցամատյան): Ածանցյալ ֆինանսական գործարքների գրանցման կարգն ու ժամկետները, գրանցամատյանի վարման, տեղեկությունների ներկայացման, մշակման, պահպանման, տրամադրման կարգը և պայմանները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով: Հարկային մարմնին առևտրի գրանցամատյանից տեղեկությունների տրամադրման կարգը, ժամկետները և ծավալները սահմանվում են Կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ իրավական ակտով: |