FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ

article  204

Հաշվարկային համակարգի անդամի սնանկության հատուկ կանոնները.
1. Եթե հաշվարկային համակարգի անդամը ճանաչվել է անվճարունակ, ապա Կենտրոնական դեպոզիտարիան շարունակում է այդ անդամի կողմից տրված փոխանցման հանձնարարականների ընդունումը: Եթե ժամանակավոր ադմինիստրացիայի գործունեության ընթացքում սառեցվում է հաշվարկային համակարգի անդամի պարտատերերի պահանջների բավարարումը (սահմանվում է մորատորիում), ապա Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ կասեցնել այդ անդամի կողմից տրված փոխանցման հանձնարարականների ընդունումը՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով: Հաշվարկային համակարգի անդամին սնանկ ճանաչելու դեպքում Կենտրոնական դեպոզիտարիան պարտավոր է անհապաղ դադարեցնել այդ անդամի կողմից տրված փոխանցման հանձնարարականների ընդունումը՝ Կենտրոնական դեպոզիտարիայի կանոններով սահմանված կարգով.
2. Կենտրոնական բանկը պարտավոր է հաշվարկային անդամին անվճարունակ ճանաչելու, մորատորիում սահմանելու կամ նրան սնանկ ճանաչելու մասին որոշման կայացման պահից` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տեղեկացնել Կենտրոնական դեպոզիտարիային.
3. Հաշվարկային համակարգի անդամի կողմից վերջինիս սնանկ ճանաչվելու, մորատորիում սահմանելու պահից մինչև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված տեղեկացումն ստանալու պահը Կենտրոնական դեպոզիտարիային տրված փոխանցման հանձնարարականը կարող է կատարվել, եթե Կենտրոնական դեպոզիտարիան չգիտեր և չէր կարող իմանալ հաշվարկային համակարգի անդամի սնանկ ճանաչվելու կամ մորատորիում սահմանելու փաստի մասին.
4. Հաշվարկային համակարգի անդամի սնանկ ճանաչվելու դեպքում երաշխիքային հիմնադրամին կատարված վճարումները չեն ներառվում հաշվարկային համակարգի անդամի լուծարային միջոցների մեջ: