FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  20

Անձնական տվյալներ մշակողի պարտականությունները տվյալների սուբյեկտի կամ լիազոր մարմնի գրավոր հարցման, անձնական տվյալների ծանոթացման, մշակողի կամ լիազորված անձի կողմից խախտումներ հայտնաբերելու դեպքերում.
1. Մշակողը պարտավոր է սույն օրենքի 15-րդ հոդվածով սահմանված կարգով տվյալների սուբյեկտին և լիազոր մարմնին տեղեկատվություն տրամադրել տվյալների սուբյեկտի վերաբերյալ անձնական տվյալների առկայության մասին կամ հնարավորություն ընձեռել ծանոթանալու դրանց գրավոր հարցումը ստանալուց հետո՝ հինգ օրվա ընթացքում.
2. Մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին հնարավորություն ընձեռել անվճար ծանոթանալու տվյալների սուբյեկտին վերաբերող անձնական տվյալներին: Եթե տվյալների սուբյեկտի անձնական տվյալներն ամբողջական կամ ճշգրիտ չեն կամ հնացած են կամ ձեռք են բերվել անօրինական ճանապարհով կամ անհրաժեշտ չեն մշակելու նպատակներին հասնելու համար, ապա մշակողի կամ լիազորված անձի կողմից դրանք հայտնաբերվելու կամ տվյալների սուբյեկտի կամ օրինական ներկայացուցչի (կամ լիազորված անձի) կողմից դիմում ստանալուց հետո մշակողը պարտավոր է անհապաղ կամ նման հնարավորության բացակայության դեպքում երեք աշխատանքային օրվա ընթացքում անհրաժեշտ գործողություններ իրականացնել դրանք ամբողջացնելու, թարմացնելու, ուղղելու, ուղեփակելու կամ ոչնչացնելու ուղղությամբ.
3. Մշակողը պարտավոր է անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմնի գրավոր հարցման հիման վրա նրա գործունեության իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրել հարցումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում.
4. Տվյալների սուբյեկտի գրավոր պահանջի հիման վրա տվյալների սուբյեկտի անձնական տվյալները տրամադրելը, ուղղելը, ուղեփակելը կամ ոչնչացնելը մերժելու դեպքում մշակողը պարտավոր է տվյալների սուբյեկտին և լիազոր մարմնին հարցումն ստանալու օրվանից հինգ օրվա ընթացքում տրամադրել պատճառաբանված գրավոր որոշում` հղում կատարելով այն օրենքի դրույթներին, որոնք հիմք են հանդիսացել որոշում ընդունելու համար.
5. Անձնական տվյալները տրամադրելը, ուղղելը, ուղեփակելը կամ ոչնչացնելը մերժելու հիմքերը լիազոր մարմնի կողմից հիմնավորված չհամարվելու դեպքում մշակողը պարտավոր է անհապաղ տրամադրել, ուղղել, ուղեփակել կամ ոչնչացնել տվյալների սուբյեկտի անձնական տվյալները կամ լիազոր մարմնի որոշումը բողոքարկել դատական կարգով: