FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԱՅԻՆ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՆԵՐԳՐԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Բանկի պատասխանատվությունը ավանդատուի առջև. 1․ Բանկի ծառայություններից օգտվող ավանդատուի՝ սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված որևէ իրավունքի խախտման փաստը հաստատվելու դեպքում դատարանի վճռով, առևտրային արբիտրաժի կամ Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշմամբ բանկը պարտավոր է հօգուտ ավանդատուի վճարել 300 000 (երեք հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատարան, առևտրային արբիտրաժ կամ Ֆինանսական համակարգի հաշտարարին դիմելու օրվա դրությամբ`
    1) բանկը ձեռնարկել է ավանդատուի խախտված իրավունքը վերականգնելու համար անհրաժեշտ գործողությունները և 2) փաստացի վերացրել է ավանդատուի իրավունքի խախտումը, որը հնարավոր է վերացնել,
    3) ավանդատուի իրավունքի խախտման հետևանքով ավանդատուն փաստացի չի կրել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իրական վնաս, իսկ այդպիսի վնաս կրելու դեպքում այն փոխհատուցել է բանկը: 2․ Սույն օրենքով կամ դրա հիման վրա ընդունված իրավական ակտերով սահմանված իրավունքի խախտումների վերացման անհնարինության դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված պայմանների առկայությունը բավարար է սույն հոդվածով նախատեսված բացառության կիրառման համար: Ընդ որում, սույն հոդվածով նախատեսված՝ ավանդատուի իրավունքը չի կարող մեկնաբանվել որպես վնասների հատուցում պահանջելու` սպառողի իրավունքը սահմանափակող կամ բացառող դրույթ: