Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 116.2 Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից առավել վտանգավոր գոտիներում քաղաքացիների գտնվելու ժամանակ նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելը կանխելու միջոցառումներ չիրականացնելը. 1. Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի ենթակառուցվածքի կառավարչի կամ սեփականատիրոջ կամ ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի օգտագործողների կողմից` 1) առավել վտանգավոր գոտիներում համապատասխան լուսային, ձայնային ազդանշանների, նշանների, ցուցիչների, տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով անհրաժեշտ տեղեկատվություն չտեղակայելը կամ առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիներին տեխնիկական միջոցների և (կամ) տեղեկատվության այլ կրիչների միջոցով համապատասխան սահմանափակումների և (կամ) դրանց փոփոխությունների մասին ժամանակին չտեղեկացնելը` առաջացնում է տուգանքի նշանակում սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով. 2) ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի և ոչ ընդհանուր օգտագործման երկաթուղային գծերի առավել վտանգավոր գոտիներում գտնվող քաղաքացիների համար նախատեսված կառամատույցները, հետիոտնային անցումները, թունելները, կամուրջները և այլ օբյեկտները տեխնիկապես սարքին և անվտանգ վիճակում չպահպանելը կամ առավել վտանգավոր գոտիներում վերակառուցման, շինարարական և նորոգման աշխատանքների կատարման տեղերում տեղերի նշումը և ցանկապատում չկատարելը. առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով. 2. Սույն հոդվածով նախատեսված արարքները վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը` առաջացնում է տուգանքի նշանակում` տվյալ արարքի համար սույն հոդվածով սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: |