Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՄԱՐՄՆԻ ՄԱՍԻՆ article 25 Հանձնաժողովի համագործակցությունը. 1. Հանձնաժողովն օրենքով իրեն վերապահված լիազորություններն իրականացնելիս համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների, միջազգային և այլ կազմակերպությունների հետ, այդ թվում՝ հուշագրերի, համագործակցության մասին այլ համաձայնագրերի կնքման միջոցով. 2. Հանրային ծառայությունների ոլորտում գործող անձանց նկատմամբ տնտեսական մրցակցության գործառույթները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովն իրականացնում է հանձնաժողովի հետ համագործակցության սկզբունքի հիման վրա. 3. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրենց իրավասությունների սահմաններում օժանդակում են հանձնաժողովի լիազորությունների իրականացմանը. 4. Հանձնաժողովն իր իրավասությունների շրջանակում մասնակցում է հանրային ծառայությունների ոլորտին վերաբերող ծրագրերի, ռազմավարությունների մշակմանը, դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ: |