Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ ԵՎ ԲԱՆԿԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 392 Բանկի գույքի ձեռքբերման և օտարման հետ կապված խոշոր գործարքների կնքումը. 1. Խոշոր գործարք կնքելու մասին որոշումը, որի առարկա է հանդիսանում գույքը, և որի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 25-ից 50 տոկոսը, պետք է ընդունվի խորհրդի կողմից միաձայն: Եթե գործարք կնքելու մասին որոշումը խորհրդի կողմից չի ընդունվել, ապա խորհուրդն իրավունք ունի որոշում ընդունելու՝ հարցն ընդհանուր ժողովում քննարկելու մասին. 2. Սույն հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքում, ինչպես նաև եթե գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու պահի դրությամբ կազմում է բանկի ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 տոկոսից ավելին, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից՝ դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի (մասնակիցների) ձայների 3/4-ով. 3. Սույն հոդվածի պահանջները չպահպանելը հանգեցնում է գործարքի անվավերության: Սույն հոդվածով սահմանված պահանջները չպահպանելը խոշոր գործարք կնքելիս չի հանգեցնում գործարքի անվավերության, եթե բանկի հետ գործարք կնքած անձը գործել է բարեխիղճ՝ չգիտեր կամ չէր կարող իմանալ նշված պահանջները բանկի կողմից չպահպանելու մասին: |