Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 46 ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ և ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՓՈԽԱՐԿՎՈՂ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ՁևԵՐԸ. 1. Բաց Ընկերությունն իրավունք ունի կատարել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխում` բաց կամ փակ բաժանորդագրության միջոցով: Փակ Ընկերությունն իրավունք չունի կատարել բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխում` բաց բաժանորդագրության միջոցով կամ այլ կերպ առաջարկել ձեռք բերել դրանք անսահմանափակ թվով անձանց: Ընկերության լրացուցիչ բաժնետոմսերի տեղաբաշխումը` բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերն Ընկերության բաժնետոմսերի փոխարկման միջոցով, իրականացվում է Ընկերության բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված կարգով. 2. Բաց Ընկերության կողմից իրականացվող բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխման ձևերը (բաց կամ փակ բաժանորդագրություն) սահմանվում են ժողովի որոշմամբ. 3. Ընկերության բաժնետոմսերի և բաժնետոմսերի փոխարկվող արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով: |