FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  11

Թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանությունը.
1. Թանգարանները կարող են պայմանագրի հիման վրա վճարովի կամ անվճար հիմունքներով իրականացնել թանգարանային առարկաների և հավաքածուների ժամանակավոր պահպանություն՝ դրանք չընդգրկելով տվյալ թանգարանի գլխավոր մատյանում.
2. Պետական կամ համայնքային թանգարանները թանգարանային առարկաները և հավաքածուները կարող են ժամանակավոր պահպանության հանձնել այլ թանգարանների կամ կազմակերպությունների` պայմանագրի հիման վրա առավելագույնը երեք տարի ժամկետով՝ պայմանով, որ ապահովվեն թանգարանային առարկաների տեղափոխման, ցուցադրման և պահպանման համար անհրաժեշտ անվտանգությունը, ջերմախոնավային ռեժիմը, հասանելիությունը, և դրանք համահունչ լինեն թանգարանային առարկայի միջավայրին: Սահմանված նորմերի համապատասխանությունը գնահատում և հետագայում դիտարկում է լիազոր պետական մարմինը։ Սահմանված նորմերի անհամապատասխանությունը հիմք է ժամանակավոր պահպանության հանձնելու հարցը մերժելու համար: 3․ Պետական թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումն իրականացվում է լիազոր պետական մարմնի որոշմամբ, իսկ համայնքային թանգարանի թանգարանային առարկայի կամ հավաքածուի ժամանակավոր պահպանության հանձնումը` մասնագիտական հանձնաժողովի եզրակացության հիման վրա, համայնքի ավագանու որոշմամբ։ 4․ Պետական կամ համայնքային թանգարանի թանգարանային առարկաները ժամանակավոր պահպանության են հանձնվում միայն Հանրապետության նախագահի աշխատակազմին, Ազգային ժողովի նախագահի աշխատակազմին, վարչապետի աշխատակազմին, փոխվարչապետի գրասենյակին և արտաքին գործերի նախարարությանը արարողակարգային և նստավայրերում ցուցադրության նպատակով՝ պայմանով, որ ապահովվեն թանգարանային առարկաների տեղափոխության, ցուցադրության և պահպանության պայմանակարգը, դրանց անվտանգությունը: