Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 149 «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողության ավարտը և դադարը. 1. «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում և դադարում է Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածով և սույն գլխով սահմանված դրույթներին համապատասխան: Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված հանգամանքներով պայմանավորված՝ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների վիճակի փոփոխության կամ բացակայության դեպքում «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է հայտարարատուի հիմնավորված դիմումի հիման վրա՝ այդ ապրանքների համար լիազորված մարմնի տրամադրած փաստաթղթի հիմքով. 2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքները մաքսային մարմինները հանում են հաշվառումից՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում կատարելով մաքսային հայտարարագրի վրա, իսկ մաքսային հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացված լինելու պարագայում՝ մաքսային հայտարարագրի թղթային օրինակների վրա համապատասխան գրառում կատարելով և կնքելով. 3. Ազատ պահեստի գործունեության դադարեցման դեպքում այդ պահեստի գործունեության համար «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգով ձևակերպված՝ Միության մաքսային օրենսգրքի 215-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված ապրանքների նկատմամբ կիրառված «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է մաքսային մարմիններ ազատ պահեստի տիրապետողի կողմից հիմնավորված դիմում և ազատ պահեստի գործունեության դադարեցումը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում. 4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված ապրանքները հանվում են հաշվառումից՝ մաքսային մարմինների կողմից կիրառվող մաքսային հայտարարագրման էլեկտրոնային համակարգում համապատասխան նշում կատարելով մաքսային հայտարարագրի վրա, իսկ մաքսային հայտարարագիրը թղթային եղանակով ներկայացված լինելու պարագայում՝ մաքսային հայտարարագրի թղթային օրինակների վրա համապատասխան գրառում կատարելով և կնքելով: |