FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Տնտեսավարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը.
1. Անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որն առաջացնում է կամ կարող է առաջացնել շփոթություն այլ տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների նկատմամբ, այդ թվում՝
    1) Հայաստանի Հանրապետության տարածքում իրացվող կամ այլ կերպ շրջանառության մեջ դրված ապրանքների, դրանց փաթեթավորումների կամ պիտակների վրա կամ ապրանքին առնչվող այլ տեղեկատվության մեջ կամ ինտերնետային դոմենի անվանումներում կամ գովազդում այնպիսի անվանման, նշանի, նիշի, հնչյունի կամ բառի օգտագործումը, որը նույնական կամ շփոթելու աստիճանի նման է այլ տնտեսավարող սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետությունում պահպանվող կամ նրա կողմից ավելի վաղ օգտագործվող կամ հանրահայտ ապրանքային կամ սպասարկման նշանին կամ ֆիրմային անվանմանը.
    2) այլ տնտեսավարող սուբյեկտի կողմից քաղաքացիական շրջանառության մեջ դրված ապրանքի, դրա արտաքին տեսքի կամ փաթեթավորման, գունային համակցության կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի կրկնօրինակումը կամ նմանակումը.
    3) այլ տնտեսավարող սուբյեկտի՝ Հայաստանի Հանրապետությունում պահպանվող արդյունաբերական դիզայնին նույնական կամ շփոթության աստիճանի նման դիզայնի ապօրինի օգտագործումը.
    4) քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ՝ գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների, տնտեսավարող սուբյեկտի ապրանքի կամ ֆիրմային բնութագրիչների (անձնակազմի հագուստ, առևտրային օբյեկտի կահավորում, ցուցափեղկերի ներկայացման ձև և այլն) նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
    5) ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում՝ գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

6) հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության).
    7) ինտերնետային կամ հեռահաղորդակցության համաշխարհային համակարգչային այլ ցանցերում, հասցեագրման ցանկացած միջոցներում, այդ թվում՝ դոմենում, այլ տնտեսավարող սուբյեկտի անհատականացման միջոցին կամ կայքի դիզայնին նույնական կամ շփոթության աստիճանի նման անհատականացման միջոցի կամ կայքի դիզայնի օգտագործումը: