Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ՋՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ article 24 Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերն ու ջրի որակի նորմերը. 1. Ջրի որակի նորմերը սահմանվում են` ելնելով առողջապահական, ինչպես նաև ջրային ռեսուրսների դեգրադացումը, հյուծումը, աղտոտումը կանխելու, բնապահպանական թողքերը ապահովելու պահանջներից և ներառում են բոլոր հավանական աղտոտող նյութերի թույլատրելի սահմանները, ըստ տարիների դրանց նվազեցման ցուցանիշները` միջազգայնորեն ընդունված չափանիշներին հասնելու նպատակով. 2. Ջրային ռեսուրսների վրա ազդեցությունը սահմանափակող նորմերը սահմանվում են` ելնելով ջրի որակի նորմերից և հաշվի առնելով յուրաքանչյուր ջրային ռեսուրսի աղտոտվածության փաստացի իրավիճակը և ինքնամաքրման ունակությունը. 3. Ջրի որակի նորմերը, կախված տեղանքի առանձնահատկություններից, յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի համար սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից և հետագայում ներառվում ջրավազանային կառավարման պլաններում: |