Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՄԱՍԻՆ article 11 Պետական պարտքը կառավարող մարմինները. 1. Կառավարության պարտքային պարտավորության ստանձնումն ու կառավարումն իրականացնում է լիազոր մարմինը, համայնքների պարտքային պարտավորության ստանձնումն ու կառավարումը` տեղական ինքնակառավարման մարմինները. 2. Տեղական ինքնակառավարման մարմինները պարտքային պարտավորություն ստանձնում են լիազոր մարմնի համաձայնությամբ: Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից պարտքային պարտավորություն ստանձնելու համաձայնության տրամադրման կարգը սահմանում է լիազոր մարմինը. 3. Լիազոր մարմինն իրականացնում է կառավարության պարտքի գրանցում, հաշվառում և պատասխանատու է այդ հաշվառման հավաստիության համար: Կառավարության պարտքի գրանցման և հաշվառման կարգը սահմանում է լիազոր մարմինը. 4. Տեղական ինքնակառավարման մարմինները համայնքի ավագանու սահմանած կարգով իրականացնում են համայնքների պարտքի գրանցում, հաշվառում և պատասխանատու են այդ հաշվառման հավաստիության համար: |