Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 107 Դատարանի սահմանած ալիմենտի չափը փոփոխելը և ալիմենտ վճարելուց ազատելը. 1. Եթե ալիմենտ վճարելու վերաբերյալ համաձայնության բացակայությամբ ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոփոխվել է կողմերից մեկի գույքային և ընտանեկան դրությունը, և հաշտարարությունն ավարտվել է առանց վեճը հաշտությամբ լուծելու վերաբերյալ համաձայնության, ապա դատարանը կարող է յուրաքանչյուր կողմի պահանջով փոփոխել ալիմենտի սահմանված չափը կամ ալիմենտ վճարելու պարտավոր անձին ազատել դա վճարելուց։ Ալիմենտի չափը փոփոխելիս կամ դա վճարելուց ազատելիս դատարանը կարող է հաշվի առնել նաև կողմերի` ուշադրության արժանի շահերը. 2. Դատարանը կարող է չափահաս գործունակ անձի օգտին ալիմենտի բռնագանձումը մերժել, եթե հաստատվի, որ նա ալիմենտ վճարելու պարտավոր անձի նկատմամբ կատարել է դիտավորյալ հանցագործություն, կամ չափահաս գործունակ անձն ընտանիքում դրսևորել է հակաբարոյական վարքագիծ. 3. Եթե կողմերը հաշտարարության արդյունքով կնքել են հաշտության համաձայնություն, որով սահմանել են դատարանի սահմանած ալիմենտի չափից տարբերվող այլ չափ, վճարման կարգ կամ եղանակ, ապա կատարման ենթակա է հաշտության համաձայնությամբ սահմանված ալիմենտի չափը, վճարման կարգը կամ եղանակը, եթե այն հաստատել է դատարանը կամ նոտարը։ |