Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 262 Դիմումին առաջադրվող պահանջները. 1. Դիմումում պետք է նշվեն՝ 1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անունը, բնակության վայրը, 2) որդեգրվող երեխայի անունը, ծննդյան ժամանակը և բնակության վայրը, 3) եթե որդեգրվող երեխան մինչև մեկ տարեկան է, ապա որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի ծննդյան ժամանակը փոփոխելու մասին, 4) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ցանկության դեպքում նրա (նրանց) միջնորդությունը` որդեգրվող երեխայի անունը, ծննդյան վայրը փոփոխելու, իրեն (իրենց), որպես որդեգրվող երեխայի ծնող (ծնողներ), գրառելու մասին. 2. Դիմումին պետք է կցվեն` 1) որդեգրել ցանկացող անձի (անձանց) անձը հաստատող փաստաթղթի պատճենը, 2) որդեգրել ցանկացող անձի (անձանց) ամուսնության վկայականի պատճենը, եթե որդեգրել ցանկացող անձը (անձինք) ամուսնության մեջ է (են), 3) որդեգրման մասին տեղյակ երեխայի համաձայնությունը՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան։ Եթե երեխան ապրել է որդեգրողի ընտանիքում և նրան համարում է իր ծնողը, ապա որդեգրումը բացառության կարգով կարող է կատարվել առանց որդեգրվող երեխայի համաձայնությունն ստանալու, 4) որդեգրվող երեխայի ծննդյան վկայականը (պատճենը), 5) առողջական վիճակի վերաբերյալ տեղեկանք (պատճենը), 6) որդեգրվող երեխայի կենտրոնացված հաշվառման մասին տեղեկանք (պատճենը), 7) խնամակալության (հոգաբարձության) տակ գտնվող երեխաների խնամակալների (հոգաբարձուների) գրավոր համաձայնությունը, 8) որդեգրման իրավական հիմքերը հաստատող փաստաթղթերի պատճենները՝ որդեգրվող երեխայի ծնողների՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից գրավոր հրաժարում կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու գրավոր համաձայնություն, ծնողի (ծնողների) մահվան վկայական (վկայականներ), ծնողին (ծնողներին) ծնողական իրավունքից զրկելու, անգործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու մասին դատարանի վճիռը, երեխայի ընկեցիկ լինելու դեպքում՝ փաստը հաստատող տվյալներ: Պատճենների իսկությունն ստուգելու անհրաժեշտության դեպքում դատարանը կարող է համապատասխան հարցումներ կատարել կամ օրենքով սահմանված այլ միջոցներով պարզել դրանց իսկությունը, |
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 262 9) անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում՝ խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը, 11) Հայաստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից օտարերկրյա քաղաքացի երեխային որդեգրելիս երեխայի օրինական ներկայացուցչի և այն պետության իրավասու մարմնի համաձայնությունը, որի քաղաքացին է համարվում երեխան, ինչպես նաև որդեգրման համար որդեգրման մասին տեղյակ երեխայի համաձայնությունը՝ տարիքին և հասունության մակարդակին համապատասխան, եթե դա պահանջվում է նշված պետության օրենսդրությամբ, 12) Հայաստանի Հանրապետության տարածքում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց կամ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացի երեխայի որդեգրելու դեպքում՝ օրենքով սահմանված կարգով տրված` երեխայի որդեգրումը թույլատրելու մասին Կառավարության որոշումը. 3. Սույն հոդվածում նշված պահանջները չկատարելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է դիմումը: |