FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԱԺ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  28

Պետական ծառայողի սոցիալական երաշխիքները.
1. Պետությունը պետական ծառայողի համար երաշխավորում է`
    1) ծառայողական պարտականությունների կատարման համար անվտանգ և անհրաժեշտ աշխատանքային պայմաններ.
    2) վարձատրություն և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված այլ վճարներ.
    3) ամենամյա վճարովի արձակուրդ.
    4) վերապատրաստում.
    5) օրենքով սահմանված դեպքերում և կարգով պարտադիր պետական սոցիալական ապահովագրություն.
    6) ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամության դեպքում` նրան, իսկ զոհվելու դեպքում՝ նրա ընտանիքի անդամներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով համապատասխան վճարով ապահովում.
    7) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով, պետական ծառայողի դիմումի հիման վրա ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված նրա և նրա ընտանիքի անդամների անվտանգության պաշտպանության ապահովում՝ բռնությունից, ահաբեկումից, այլ ոտնձգություններից.
    8) ծառայողական գործուղումների հետ կապված տրանսպորտային, բնակարանային և այլ ծախսերի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով փոխհատուցում.
2. Ազգային ժողովի նախագահի սահմանած դեպքերում և կարգով պետական ծառայողին հատկացվում է տրանսպորտային միջոց, կամ տրվում է տրանսպորտային ծախսերի հատուցում: