FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 4

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  2.1

Քաղաքաշինության բնագավառում ստուգումները պլանավորելու նպատակով ստուգում իրականացնող մարմինը մշակում է քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները` գնահատելով օբյեկտի տեսակը: Քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները մշակելիս ստուգում իրականացնող մարմինը կարող է գնահատել նաև քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող սուբյեկտների` կառուցապատողի, նախագծողի, փորձաքննություն, շինարարական աշխատանքներ, տեխնիկական և հեղինակային հսկողություն իրականացնողների ռիսկայնությունը: Ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, բացառությամբ «Պետական վերահսկողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված պետական բյուջեի կատարման նկատմամբ հսկողության շրջանակներում իրականացվող ստուգումների, որոնց մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը: Ռիսկայնությունը որոշող չափանիշների հաշվարկման և գնահատման կարգը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինը.
    2) ստուգում իրականացնող մարմինը վարում է տվյալների բազա, որը ներառում է տեղեկատվություն իր վերահսկման ոլորտում գործող բոլոր տնտեսավարող սուբյեկտների և ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշներով վերջիններիս տրված գնահատականի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ստուգում իրականացնող պետական մարմինների միջև տնտեսավարող սուբյեկտների վերաբերյալ իրենց տվյալների բազաներում առկա տեղեկատվության փոխանակման կարգը.
    3) ըստ ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշների գնահատման` տնտեսավարող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտները դասակարգվում են հետևյալ երեք խմբերից որևէ մեկում`
    ա. բարձր ռիսկայնության,
    բ. միջին ռիսկայնության,
    գ. ցածր ռիսկայնության:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  2.1

Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը և ստուգումների պլանավորումը.
1. Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը ստուգում իրականացնող մարմինների կողմից ստուգումների պլանավորման նպատակով իրականացվող միջոցառումների համալիր է: Ռիսկը տնտեսավարող սուբյեկտի գործունեության արդյունքում մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին, պետության, իրավաբանական և ֆիզիկական անձանց գույքային շահերին, բնական և էներգետիկ պաշարների խնայողությանը վնաս հասցնելու հավանականությունն է` հաշվի առնելով այդ վնասի ծանրության աստիճանը: Ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգի միջոցով ստուգում իրականացնող մարմինը ստուգումները նպատակաուղղում է դեպի այն ոլորտները և վերահսկման օբյեկտները, որոնք առավել ռիսկային են.
2. Ստուգումները պլանավորելու նպատակով`
    1) ստուգում իրականացնող մարմինը` հետազոտելով իր վերահսկման ոլորտը, մշակում է տվյալ ոլորտում տնտեսավարող սուբյեկտների գործունեության ռիսկայնության աստիճանը որոշող չափանիշները, որոնք պետք է ներառեն տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի ռիսկը և (կամ) տնտեսավարող սուբյեկտի անհատական ռիսկերի հանրագումարը: Գործունեության ոլորտի ռիսկը ցուցանիշ է, որը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտի կարևորությունն ու վտանգավորությունը` ըստ տվյալ գործունեությունից առաջացող հնարավոր բացասական հետևանքների: Եթե տնտեսավարող սուբյեկտը գործունեություն է իրականացնում մի քանի ոլորտներում, ոլորտային ռիսկը հաշվարկվում է ամենառիսկային ոլորտի տվյալներով: Անհատական ռիսկը հաշվարկելիս հիմք են ընդունվում տնտեսավարող սուբյեկտի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտումները, խախտումների պարբերականությունը, խախտումների վերացմանն ուղղված գործողությունները, ինչպես նաև տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը բնութագրող այլ ցուցանիշներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  2.1

3. Ստուգում իրականացնող մարմինը բարձր ռիսկայնության խմբում ընդգրկում է իր կողմից ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների մինչև քսան տոկոսը` ըստ ռիսկայնության աստիճանի նվազման.
4. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է` հաշվի առնելով տնտեսավարող սուբյեկտների ռիսկայնությունը, և ներառում է հետևյալ տեղեկությունները`
    1) ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները.
    2) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.
    3) յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի ռիսկայնությունը.
    4) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը.
4.1. Քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների տարեկան ծրագիրը ներառում է հետևյալ տեղեկությունները.
    1) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի անվանումը.
    2) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում օրենքով սահմանված կարգով քաղաքաշինական գործունեություն իրականացնող տնտեսավարող սուբյեկտների լրիվ անվանումները (առկայության դեպքում).
    3) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտում անցկացված վերջին ստուգման ավարտի ամսաթիվը.
    4) ստուգման ենթակա քաղաքաշինական օբյեկտի ռիսկայնությունը.
    5) յուրաքանչյուր ստուգման անցկացման ժամանակահատվածը.
5. Ստուգումների տարեկան ծրագիրը կազմվում է հետևյալ համամասնությամբ`
    1) բարձր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում քաղաքաշինական օբյեկտները, կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների առնվազն յոթանասուն տոկոսը.
    2) ցածր ռիսկայնության խմբում ընդգրկված տնտեսավարող սուբյեկտները, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում քաղաքաշինական օբյեկտները, կազմում են տվյալ տարում ստուգման ենթակա տնտեսավարող սուբյեկտների, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` քաղաքաշինական օբյեկտների առավելագույնը հինգ տոկոսը.
6. Ստուգում իրականացնող պետական մարմինները հաստատում են ստուգումների տարեկան ծրագիրը մինչև ստուգումներին նախորդող տարվա դեկտեմբերի 1-ը:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ-ՈՒՄ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

article  2.1

Ստուգումների տարեկան ծրագրում կարող են կատարվել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ.
7. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 4.1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված տեղեկատվությունը ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելիս և դրանում փոփոխություններ կատարելիս տեղադրվում է ստուգում իրականացնող մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, և ուժի մեջ է մտնում ընդունումից մեկ ամիս հետո: Մինչև յուրաքանչյուր տարվա հունվարի 20-ը ստուգում իրականացնող մարմնի ինտերնետային կայքում պարտադիր տեղադրվում է նաև վերջինիս կողմից նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվությունը, որում նշվում է հաշվետու ժամանակաշրջանում ստուգված և (կամ) ուսումնասիրված յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` նաև յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտի անվանումը, տեղեկություններ յուրաքանչյուր տնտեսավարող սուբյեկտի մոտ, իսկ քաղաքաշինության բնագավառում իրականացվող ստուգումների դեպքում` յուրաքանչյուր քաղաքաշինական օբյեկտում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների քանակի և հիմքերի վերաբերյալ: Նախորդ տարվա ընթացքում անցկացված ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը.
8. Սույն հոդվածով նախատեսված կարգավորումները չեն տարածվում նյութական պահուստի օրենսդրության պահանջների կատարման փաստացի վիճակը պարզելուն ուղղված ստուգումների նկատմամբ: ◙ ( «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-66-Ն (ՀՀՊՏ N 19, 29.03.2017 թ.) օրենքի 2-րդ հոդվածով 2000 թվականի մայիսի 17-ի ՀՕ-60 (ՀՀՊՏ N 14, 23.06.2000 թ.) օրենքի 2.1-ին հոդվածում «էկոնոմիկայի» բառը փոխարինվում է «տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով: