Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 4 Ապահովագրական դեպքը. 1. Սույն օրենքի իմաստով՝ ապահովագրական դեպք է բացառապես Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատուն դիմելը. 2. Հիմնադրամը պարտավոր է իր պաշտոնական կայքէջում տեղադրել Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր կնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների և դեղատների վերաբերյալ սպառիչ տվյալներ (անվանումը, գործունեության վայրը, լիցենզիան, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն, սույն օրենքի համաձայն կնքված պայմանագրերով տրամադրվող ապահովագրական փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունների ցանկը, դեղերի համընդհանուր անվանումները)՝ ապահովելով այդ տվյալների մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար. 3. Սույն օրենքի իմաստով՝ ապահովագրական դեպք չեն հանդիսանում՝ 1) Հիմնադրամի հետ համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատուն դիմելը, բացառությամբ, ռազմական կամ արտակարգ դրությամբ պայմանավորված, վիրավորում, վնասվածք ստացած զինծառայողների և քաղաքացիների կողմից համապատասխան պայմանագիր չկնքած բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին կամ դեղատուն դիմելու դեպքերի. 2) ապահովագրական փաթեթում չընդգրկված բժշկական օգնության և սպասարկման ծառայություններ ստանալու կամ դեղեր ձեռք բերելու համար դիմելը. 3) առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրամադրված ուղեգրի (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ փաստաթղթի) առկայության սեփական նախաձեռնությամբ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողին դիմելը կամ առանց Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախատեսված դեղատոմսի դեղատուն դիմելը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: |