FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱՆԿԵՐԻ, ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԿԱՌԱՎԱՐԻՉՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  27

ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԴԻՄՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆ.
1. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի առկայության դեպքում Կենտրոնական բանկի խորհուրդը քննարկում և որոշում է կայացնում բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին.
2. Բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշումն ուժի մեջ մտնելու պահից` հնգօրյա ժամկետում, Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում բանկի սնանկության մասին դիմում` առաջարկելով լուծարային կառավարչի թեկնածություն (թեկնածություններ): Կենտրոնական բանկը դատարան է ներկայացնում իր խորհրդի որոշումը կամ որոշման պատճենը` բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին, իսկ սույն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված հիմքով` նաև բանկի անվճարունակության հայտնաբերման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումը: Կենտրոնական բանկը դիմումին կից դատարան է ներկայացնում իր խորհրդի կողմից սահմանված հիմնավորող այլ փաստաթղթեր.
3. Բանկի սնանկության մասին դիմում ներկայացնելու հետ միաժամանակ Կենտրոնական բանկը որոշում է կայացնում հիփոթեքային կառավարիչ նշանակելու մասին (եթե մինչ այդ նշանակված չէր), որն ուժի մեջ է մտնում դատարանի կողմից բանկի սնանկության վերաբերյալ որոշման ուժի մեջ մտնելու պահից: